Հայրենի 11 Երիտասարդ Արուեստագէտներու Ցուցահանդէս. Նոր Հայաստանի Շունչը Երիտասարդ Արուեստագէտների Մտածումներում Եւ Գործերում
Զրոյցը վարեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում նախատեսուած յառաջիկայ ցուցահանդէսը, Հայաստանից տասնմէկ արուեստագէտների ներկայութեամբ, ոչ միայն հետաքրքրական է լինելու մասնակիցների եւ ցուցադրուող գործերի թուով, այլ նաեւ թերեւս աննախադէպ է այն առումով, որ ցուցահանդէսին մասնակից երիտասարդները նոր Հայաստանի պատկերը կերտող սերնդից են: Ընդամէնը մէկ-երկու ամիս առաջ նրանց կարելի էր տեսնել փողոցներում` ցոյցերի եւ բողոքի գործողութիւնների մասնակցելիս, իսկ այսօր արդէն արուեստի...



















