Ինչպէ՞ս Են Ուքրանիացի Արմատականները Կապուած Սիրիայում Ահաբեկիչների Հետ
ԱԼԵՔՍԷՅ ՍԱՆԻՆ Հոկտեմբերի 25-ին Սիրիայի նախագահ Պաշշար Ասատը ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր մեկնաբանութիւն է արել` զուգահեռ անցկացնելով Ուքրանիայում եւ Սիրիայում կատարուող իրադարձութիւնների միջեւ: Այս մասին յայտնի է դարձել Ռուսաստանի պատուիրակութեան անդամ, Տումայի (խորհրդարան) պատգամաւոր Ալեքսանտր Եուշչենքոյի խօսքերից: Ըստ նրա` Ասատը նշել է, որ «թէեւ երկրները տարբեր են», բայց դրանցում կատարուողի ճարտարապետը մէկն է»: «Ուքրանիայի ազատամոլները եւ ՏԱՀԷՇ-ի ահաբեկիչները...




















