Իմ Աննման, Իմ Թանկագին Զապէլ Մամա
Ա՛խ, քո տեսքին, անուշ լեզուին Կարօտել եմ, մայրիկ ջան... Աւ. Իսահակեան Երբ ես փոքրիկ աղջիկ էի, որբ էի, տխուր, արցունքոտ աչքերով սպասում էի քեզ: Զապէ՛լ մամա, քո հոգատար գրկում, սրտիդ սեղմած, ջերմ համբոյրներովդ աչքերիս արցունքները սրբելով` տանում էիր ինձ եկեղեցի աղօթելու: Արմինէն երջանիկ էր, բոլորի հիացած հայեացքները անմոռանալի են: Իմ սիրելի՛ Զապէլ մամա, ես քեզ խոստացել էի, որ երբ մեծանամ,...
















