Կը Յաջողի՞ Արդեօք Դիւանագիտութիւնը
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Իրանի ԱԳ նախարար Մոհամմետ Ճաւատ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Պիարից, ամբողջովին ստուերեց ֆրանսական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրուայ քննարկումներն` ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապուած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում: Զարիֆի այցը Պիարից, անշուշտ վկայում էր այն մասին, որ նախորդ 24 ժամուայ ընթացքում լուրջ քննարկումներ եւ իրադարձութիւններ էին տեղի ունեցել G7-ի գագաթնաժողովում, որոնց...



















