Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գարեգին Կաթողիկոսի Ծննդեան Տարեդարձի Առիթով

Օգոստոս 27, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՇՈՏ ՎԱՎԵԱՆ

Օգոստոսի 27-ը Գարեգին Առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ծննդեան տարեդարձն է, ով նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան գահակալն էր նախքան Էջմիածնում իր ընտրութիւնը: Նա կարող էր լինել 87 տարեկան:

Մեծ է ու պատմական Գարեգին կաթողիկոսի ներդրումը մեր ժողովրդի ազգային եւ եկեղեցական կեանքում: Նա հիմնեց տասնեակ ազգային-եկեղեցական հաստատութիւններ, կառուցեց ու վերանորոգեց բազմաթիւ եկեղեցիներ, հրատարակեց հարիւրաւոր գրքեր: Վերականգնեց ու զարգացրեց ինչպէս հայոց երկու կաթողիկոսութիւնների, այնպէս էլ հայաստանեայց եկեղեցու եւ քրիստոնէական միւս եկեղեցիների փոխյարաբերութիւնները: Իբրեւ ժառանգութիւն թողեց արժէքաւոր աստուածաբանական, պատմական եւ գիտական աշխատութիւններ: Այս ամէնին զուգահեռ, քաղաքներում, թէ հեռաւոր գիւղերում իբրեւ մեծ քարոզիչ նա շարունակ աշխարհասփիւռ իր ժողովրդի մէջ էր: Աստուածատուր իր կարողութիւններով վեհափառը կարողացաւ նաեւ փոփոխութեան ենթարկել մարդկանց մտածողութիւնը` դէպի բարին ու լուսաւորը, ազգասիրութիւնն ու եկեղեցասիրութիւնը: Միջեկեղեցական համաշխարհային շարժման ամենաճանաչուած գործիչներից էր, Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս Բ-ի բնութագրմամբ` «Էքումենիզմի ռահվիրան», ով նշանակալի հետք թողեց միջազգային քրիստոնէական թատերաբեմում…:

«Անկրկնելի», «անփոխարինելի», այս երկու բառերով են յաճախ բնորոշում լուսահոգի Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոսին: «Սուրբ մարդ», «հրաշք անձնաւորութիւն», «մեծ հայ», շատերն էլ այսպիսի մեկնաբանութիւններ են թողնում ընկերային ցանցերում տարածուող նրան վերագրուող նիւթերի ներքոյ:

Օգտուելով համացանցի աղբիւրներից ներկայացնենք գարեգին կաթողիկոսի մասին ականատեսների յուշերից դրուագներ, որոնք դեռ անծանօթ են հանրութեանը:

***

Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, երբ տասնեակ ռումբեր էին ընկել Անթիլիասի կաթողիկոսարանի տարածքում բոլոր միաբանները պատսպարուել էին տպարանի գետնայարկում: Բայց վեհափառը մատենադարանում էր, որպէսզի ապահով վայր տեղափոխէր Աստուածաշունչ մատեաններն ու թանկարժէք ձեռագրերը: նրան են մօտենում միաբաններից երկուսը ու տագնապահար տեղեկացնում, որ շուտով ռմբակոծութիւնն էլ աւելի է սաստկանալու, յորդորում շտապել թաքստոց, սակայն հեռանում` ձեռնունայն: Անտարակոյս, ազգային-հոգեւոր արժէքները վեհափառի համար վեր էին սեփական կեանքից:

***

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան իր ծառայութեան տարիներին իւրաքանչիւր անգամ Երեւան այցելելիս վեհափառն ունէր երկու պարտադիր ծրագիր: Նախ, նա վարորդին խնդրում էր, որպէսզի շեղուի երթուղուց եւ անցնի Հրազդանի կիրճով, որն այն ժամանակ դեռ ողողուած չէր ճաշարաններով: Ամբողջ աշխարհը շրջած վեհափառ սիրում էր կրկնել, թէ բացառիկ երեւոյթ է, երբ քաղաքի կենտրոնում կայ այդպիսի գեղատեսիլ բնութիւն:

Միւս ծրագիրն էլ այցելութիւնն էր Երեւանի գրախանութներ: Մեծ գրասէրն ու գրքասէրը մէկը միւսի յետեւից արագ-արագ բացում էր գրքերի մէկ սկիզբը, մէկ էլ` վերջը, չհաւանածները դարսում մի կողմ, ինքն իրեն դիմելով` թէ «սա գիրք չէ», իսկ ընտրած գրքերը դնում միւս կողմում: Վաճառողներն ապշած նայում էին, թէ ինչպէս էր վեհափառը կարողանում ընդամէնը մի քանի վայրկեանում կողմնորոշուել գրքի ընտրութեան հարցում:

***

Հայաստանի քաղաքներ ու մարզեր իր այցելութիւնների ժամանակ վեհափառը յաճախ էր շփւում հասարակ մարդկանց հետ, հաղորդակից դառնում նրանց հոգսերին, մեկնում օգնութեան ձեռք: Լեռնային մի գիւղում գտնուելիս վեհափառը նկատում է երեխան գրկում մօտենալ փորձող մի կնոջ եւ գլխի ընկնում, որ երեխան հիւանդ է ու մայրն իր օգնութիւնն է խնդրում: Վեհափառը մօտենում է կնոջը, ձեռքով դիպչում երեխային եւ ինքնամփոփ աղօթում, եւ երբ աղօթքն աւարտւում է, կինն արդէն գօտեպնդուած նայում է երկնքին, փառք տալիս Աստծուն եւ ասում. «Երեխաս շուտով պիտի առողջանայ»: Պարզհոգի մարդիկ ի դէմս վեհափառի կարողանում տեսնում էին սրբի կամ արտասովոր զօրութեան տէր մի մարդու:

***

Համաշխարհային եկեղեցիների խորհրդի համաժողովներից մէկում, երբ Գարեգին կաթողիկոսն իր` բոլորին յայտնի հռետորական ձիրքով հանդէս է գալիս զեկոյցով յանկարծ սկսում է խօսել Նոյեան Տապանի մասին, որը հանգրուանել էր Արարատ լերան վրայ` յիշեցնելով նաեւ, որ Հայաստանից է վերսկսուել մարդկային կեանքը: Վեհափառը շարունակում է միտքը, թէ իրենք բոլորը միմեանց եղբայրներ են, քանի որ բոլորի նախահայրերն էլ եղել են հայեր եւ այս խօսքերի վրայ ամբողջ դահլիճը ոտքի կանգնած ծափահարում է: Միջեկեղեցական ականաւոր գործիչը, փաստօրէն, այս եղանակով նաեւ համատեղում է իր ժողովրդին աշխարհին լաւագոյնս ներկայացնելու գործը եկեղեցիների համերաշխութեան ամրապնդման իր առաքելութեան հետ…:

Գարեգին կաթողիկոսն իրօք արտասովոր անհատականութիւն էր, բոլորից հաճելիօրէն զանազանուող եւ իսկապէս` անկրկնելի, որպիսիք որպէս կանոն լինում են հանճարներն ու պատմական կերպարները: Այդպիսիների կեանքն ու գործը, սովորաբար, հպարտութեան եւ ոգեշնչման աղբիւր է հանդիսանում քաղաքակիրթ աշխարհի ամէն մի ժողովրդի պարագայում:

«Ժամանակը, ինձ համար, այն կտաւն է, որուն վրայ մարդ իր կեանքի արուեստովը պատկեր մը կը դրոշմէ…», ասում էր երջանկայիշատակ վեհափառը: Գարեգին կաթողիկոսն իր կեանքով ու գործով այդ ժամանակ կտաւի վրայ կերտեց մի աննկարագրելի բնապատկեր, որի գոյները ժամանակի յաւերժութեան մէջ երբեք պիտի չխամրեն: Մնում է միայն կարողանալ նկատել այդ պատկերի գոյութիւնը:

 

 

Նախորդը

Անուրջների Էրկրի Կենարար Ջուրը, Արեւմտահայաստանն Այդպէս Էլ Չի Դարձել Թուրքական

Յաջորդը

Չինաստանը Էրտողանին Օգնութեան Կը Հասնի, Սակայն Նաեւ Կը Զգուշացնէ

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?