Ով Մոռանայ…
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՄԻԿՈՆԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ 1970-ին թուրքական իշխանութիւնները Հայոց ցեղասպանութիւնը հերքելուց անցան հերթական յարձակման, եւ Լիբանանում Թուրքիայի դեսպանութիւնը դատական գործ յարուցեց «Ազդակ» եւ «Զարթօնք» օրաթերթերի արտօնատէրեր Հայկ Պալեանի (1897-1987) եւ Բարունակ Թովմասեանի (1910-1991) դէմ: Դատավարութիւնը, ո՜վ զարմանք, աւարտուել է հայերի փայլուն յաղթանակով, ընթացել է 1970 թ. մայիս-յուլիս ամիսներին, իսկ, որպէս պատճառ, ներկայացուած էին այդ թերթերում հրատարակուած մի քանի յօդուածներ. Ա) «Ազդակ»-ի 1968...




















