Ի Սկզբանէ՞ Այսպէս Է Եղել, Թէ՞…
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Չգիտեմ, ի սկզբանէ՞ այսպէս է եղել` աշխարհում սուտն ու կեղծիքն է տիրել, իւրաքանչիւր սերունդ ապրել է մի քանի պատերազմների արհաւիրք, թէ՞ աշխարհն է խենթացել, մարդկութիւնն է անտարբեր դարձել իր շուրջ բռնկուող պատերազմներին, ցեղասպանութիւններին... Դեռ քանի՞ սերունդ պիտի խեղաթիւրուի կեղծ տեղեկութիւններով, հասունանայ ու առաջնորդուի սուտի քարոզչութեամբ: Յիշում եմ` ի՜նչ հաւատով էինք վերաբերւում «Պի.Պի.Սի.»-ի լուրերին, որն այսօր շնորհիւ...




















