Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համշէնահայերը Դեռեւս 1910 Թ. Դպրոց Են Բացել Համշէնում

March 16, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Թարգմանեց` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

Համշէնահայ գրող, լուսանկարիչ, մի քանի գրքերի հեղինակ Ուղուր Պիրեոլն իր ինսթակրամեան էջում ուշագրաւ լուսանկարներ է հրապարակել Համշէնում դեռեւս 1910 թ. դպրոց բացելու` համշէնահայերի նախաձեռնութեան մասին: Պիրեոլը նաեւ մեկնաբանել է այդ պատմական փաստը մասնաւորապէս գրելով.

«Համշէնի առաջադիմութեան եւ փոխօգնութեան ընկերութիւն (Hemşin Terakki ve Teavün Cemiyeti) անուամբ միութիւնը (փաստացիօրէն 1910 թուականից, իսկ իրաւաբանօրէն 1912 թուականից գործող սոյն կազմակերպութիւնը համշէնցիների հիմնած առաջին միութիւնն է, որի կենտրոնը գտնւում էր Չամլըհէմշին (թարգմանաբար` Եղէգնապատ Համշէն) գաւառի Չինչիւայ/Շէնեուայ գիւղում – «Ակունք»-ի խմբ. ), այդ ժամանակուայ Լազիստանի սանճագ (մարզ – «Ակունք»-ի խմբ.) դիմելով` յայտնել է, որ ցանկանում է մի դպրոց բացել այդ շրջանում, աւելի՛ն, մի փուռ էլ աշխատեցնել, որպէսզի դրանից ստացուած եկամուտը յատկացուի դպրոցին:

Նամակում նաեւ նշուել է, որ ընկերութեան նպատակներն են` «Կրթութեան գործին ծառայելը, որն անհրաժեշտ է զարգացման համար, յանուն այդ նպատակի իրագործման` ազգին վեհ գաղափարներով սնելը եւ նրա բարոյական մակարդակը բարձրացնելը, ինչպէս նաեւ` կրթութեան ջահը Համշէնի բոլոր անկիւններում տարածելը»:

Համշէնի առաջադիմութեան եւ փոխօգնութեան ընկերութեան` կրթութեանն առնչուող այդ քայլի ամենամեծ աջակիցներից մէկն էլ եղել է Չինչիւայ գիւղից Նեճաթի Մեմիշօղլուն, որ նաեւ Անգարայում նորաստեղծ մէճլիսի պատգամաւոր էր: Մեմիշօղլուն իր գիւղի առաջադէմ մարդկանց հաւաքելով, նրանց ասել է, որ այստեղ մի դպրոց է կառուցելու: Նեճաթի Մեմիշօղլուն այդ նպատակով իր պապից` Զիւֆերից, մի քսակ ոսկի էր նուէր ստացել, իսկ 1911-1920 թուականներին էլ` այդ միջնակարգ դպրոցի ուսուցիչը դարձել:

Մոլլաւէյիս գիւղից (գտնւում է ներկայիս Ռիզէ նահանգում – «Ակունք»-ի խմբ.) Շիւքրիւ Տումանը, որ այդ ժամանակաշրջանի լաւագոյն բանաստեղծներից էր համարւում, «Համշէնի կիւզելլեմէ» (güzelleme-քնարական բանաստեղծութիւն` ժողովրդական գրականութեան մէջ – «Ակունք»-ի խմբ.) վերնագրով բանաստեղծութեան մէջ այս խօսքով է նկարագրում այդ  միջնակարգ դպրոցը. «Այն դէպքում, երբ Ստամբուլում դեռ համալսարան անգամ չկար, մենք դպրոց էինք հիմնում Համշէնում… » (Իրականում Օսմանեան կայսրութիւնում բացուած առաջին բարձրագոյն կրթօճախը համարւում է 1846 թ. հիմնուած Պոլսոյ համալսարանը, որը գործում է նաեւ ներկայում: Սովորաբար ժողովրդական բանահիւսութեան մէջ նման չափազանցութիւններ հանդիպում են, երբ ցանկանում են ընդգծել այն երեւոյթը, ինչի մասին խօսւում է: «Ակունք»-ի խմբ. ):

Յուսով եմ, որ այս լուսանկարում պատկերուած միջնակարգ դպրոցի շէնքից մնացած հատուածը մի օր ըստ արժանւոյն կը գնահատուի»:

«ԱԿՈՒՆՔ»

Նախորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

Յաջորդը

Յարութիւն Քիւրքճեան, Կամ` Վարժեցում Ազատութեան (Սփիւռքեան Մտածողութիւն Մը)

RelatedPosts

Խմբագրական «Մարզիկ»-ի- Թիւ 442-ի.  Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը
Անդրադարձ

Խմբագրական «Մարզիկ»-ի- Թիւ 442-ի. Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը

November 7, 2026
Թշնամիները Դուրսէն, Փաշինեանը Ներսէն. Հայաստան Երկու Ճակատի Վրայ Սպառնալիքներու Դէմ Յանդիման Է
Անդրադարձ

Թշնամիները Դուրսէն, Փաշինեանը Ներսէն. Հայաստան Երկու Ճակատի Վրայ Սպառնալիքներու Դէմ Յանդիման Է

November 7, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Համազգային Համախմբում

November 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.