Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած
ԴՈԿՏ, ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Ազդուած գերմանացի մեծութիւնների` Կէօթէի, Հայնէի, Նցչէի, Վակների, Պեթհովենի ստեղծագործութիւններից, ապրելով նրանց երկրում, իրենց լեզուով ծանօթանալով նրանց ստեղծագործութիւններին, նրանց մշակոյթին, աւելի համարձակ մտածողութիւն է ձեռք բերում, աւելի վստահ` իր համոզումներում, իր ներշնչումին: Վկան` այդ օրերին ստեղծած «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» իր յայտնի բանաստեղծութիւնը, որն ինքնահաստատման ազդարարումը լինէր կարծես, եւ որը իր կենսագրութեան հիմնաքարը դարձաւ: Հայրենի...




















