Խմբագրական «Դրօշակ»-ի. Վիրտուալ Իրականութիւն
Հայաստանում գոյութիւն ունի երկու իրականութիւն: Մէկը այն կեանքն է, որով ապրում է երկիրը եւ միւսն այն վիրտուալ իրականութիւնն է, որն ամէն օր ստեղծում են այս նոյն երկրում գործող լրատուամիջոցները: Իսկ լրատուամիջոցները, ինչպէս յայտնի է, այսօր արդէն առհասարակ շատ աւելի ընդգրկուն ցանց են ներկայացնում ի դէմս ոչ միայն ելեկտրոնային լրատուամիջոցների, այլեւ` նոյն ելեկտրոնային լրատուամիջոցների շարքերը ոչ պաշտօնապէս համալրող զանազան ընկերային ցանցերի:...