Տնտեսական Պատժամիջոցները` Քաղաքական Լծակ
ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Ակնկալիքներ, երբ տեսութիւնը չի դառնում գործ Թերեւս երկու կարծիք լինել չի կարող այն հարցում, որ ներկայում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային յարաբերութիւնների անբաժանելի բաղադրիչը: Տեսականօրէն տնտեսական պատժամիջոցները կարեւորագոյն գործիք են միջազգային յարաբերութիւններում կայունութեան ու անվտանգութեան ապահովման համար: Մեր պատկերացմամբ, գործնականում տնտեսական պատժամիջոցներն, ըստ էութեան, ունեն մարդասիրական առաքելութիւն: Տնտեսական պատժամիջոցների գործառոյթները պէտք է ուղղուած լինեն հակամարտութիւնների...



















