Ընկերվար Ժողովրդավարութեան Ճգնաժամի Մասին (Մայիսի 1-ի Առիթով)
Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը: Մայիսի 1-ը մեծ տօն լինելուց բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ ընկերային-տնտեսական յարաբերութիւնները` պատճառելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, դրամագլուխի ոչ բնական կուտակումի, եւ ընկերային ընդգծուած բեւեռացման տեսքով: Ճգնաժամ, որի հիմքում ընկած է վայրի դրամատիրական...















