Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ճանաչում. Նուազագոյնը, Որին Արժանի Են Հայոց Ցեղասպանութեան 1,5 Միլիոն Զոհերը

Ապրիլ 27, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ԱՆԱՆԵԱՆ
«Արմէնփրես»-ի Տնօրէն

Օվսաննա Միրխանեանը, Մարի Կիրակոսեանն ու Եպրաքսի Գէորգեանը Հայաստանում բնակուող 1915թ․ Հայոց ցեղասպանութեան վերջին երեք ականատեսներն են: Նրանց համար ցեղասպանութիւնը ոչ միայն հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական էջն է, այլեւ իրենց կորցրած ընտանիքը, հայրենիքն ու մանկութիւնը` կենսագրութեամբ անցնող չամոքուող սպին: Այդ կանանց համար գոյութիւն չունի Հիթլերի «ո՞վ է այսօր յիշում հայերի կոտորածները» ցինիկ հարցադրումը, որը որպէս ահասարսուռ մի ցուցանակ տեղադրուած է Ուաշինկթընի Ողջակիզման Յիշատակի թանգարանում: Այդ ցուցանակը յիշեցնում է, որ լռութիւնը, մոռացութիւնն ու ժխտումը մարդկութեան դէմ սարսափելի յանցագործութիւնների կրկնութեան չարագուշակ հնարաւորութիւն են ստեղծում:

Այսօր Օսմանեան Թուրքիայում իրագործուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն է: Պատմաբաններն ու ցեղասպանագէտները գտնում են, որ հայերի բնաջնջումը ծրագրուել է մի շարք խնդիրներ լուծելու համար: Օսմանեան ղեկավարութիւնն արմատախիլ է արել հայ քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերուցքը, տեղահանել է հայերին իրենց պատմական բնօրրանից` նպատակ ունենալով ոչ միայն խուսափել Օսմանեան կայսրութեան միջազգային պարտաւորութիւնների կատարումից, այլեւ` համապարփակ քաղաքական եւ հասարակական բարեփոխումներ իրականացնելուց, որոնց նպատակը պէտք է լինէր քրիստոնեայ փոքրամասնութիւնների հիմնարար իրաւունքների ու համընդհանուր ազատութիւնների պաշտպանութիւնը: Դա հայ ժողովրդի անօտարելի իրաւունքն էր, որն Օսմանեան կայսրութիւնում երբեք էլ չապահովուեց:  Թուրքիան նախընտրեց հայ ժողովրդի կոտորածով ու տեղահանութեամբ վերացնել Հայկական հարցը:

Տասնամեակներ շարունակ, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը,  աշխարհի բոլոր ծագերում, յիշում է թուրքական պետութեան կողմից իրականացուած անմարդկային յանցագործութեանը զոհ գնացած իր 1,5 միլիոն զաւակներին: Մենք յիշել ենք նրանց անգամ այն դժուարին ժամանակներում, երբ, աշխարհաքաղաքական իրողութիւններով պայմանաւորուած, մեզ փորձել են արգելել յիշելը: Մենք յիշում ենք այսօր, երբ մարդկութեան ուշադրութիւնը սեւեռուած է աշխարհը պատուհասած համավարակին: Մենք յիշելու ենք վաղը․ յիշելու ենք, որովհետեւ համոզուած ենք, որ մոռացումը կարող է աշխարհի ցանկացած վայրում կրկին ճանապարհ հարթել այլատեացութիւնից ու մարդատեացութիւնից սնուող նոր ոճիրների համար:

Մենք չենք լռում, չնայած շատերն այսօր մեր վիշտը կարողանում են հասկանալ առանց խօսքերի: Մենք չենք լռում, որովհետեւ լռութիւնը վտանգաւոր է․ չեն լռում արդարութեան այն բարեկամները, որոնք հասկանում են` լռութիւնն աւելի վտանգաւոր է, քան ցանկացած քաղաքական հետեւանք: Չեն լռում, որովհետեւ լռութիւնը ստեղծում է ժխտման հնարաւորութիւն ու անպատժելիութեան պատրանք:

Խաղաղութեան Նոպելեան մրցանակի դափնեկիր, Ողջակիզման վերապրող եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջատագով Էլի Վիզելն ասում էր, որ ժխտումը  զոհի կրկնասպանութիւնն է: Ժամանակակից աշխարհում, ցաւօք, ժխտման ձեւերը նոյնպէս կատարելագործւում են: Թուրքիայի ժխտողականութիւնը նոր տեսք է ստացել․ կիսաճշմարտութիւնների եւ բացայայտ ստի միախառնում, որն աւարտւում է անբովանդակ արդարացումներով ու տեղի ունեցածի մեղքը դահճից զոհի վրայ բարդելու փորձով: Այս ճանապարհը տանում է դէպի փակուղի, որից դուրս գալու հետեւանքը լինելու է ինքնութեան խորը ճգնաժամը:

Այդ փակուղին արագ յաղթահարելու ու ցեղասպանութեան հետեւանքները վերացնելու ամենագործուն միջոցներից մէկը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման շարունակական ընթացքն է (այն պաշտօնապէս ճանաչել ու դատապարտել է շուրջ երեք տասնեակ պետութիւն, ներառեալ` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն), մանաւանդ այն պետութիւնների կողմից, որոնց ժողովուրդներն ունեն համանման պատմական ճակատագիր, որոնք գիտեն, թէ ինչպիսի սարսափելի յանցագործութիւններ կարող է ծնել կոյր ատելութիւնը: Ժամանակն է, որպէսզի անհատական տեղեկացուածութիւնը վերածուի յստակ որոշումների: Ապագայում նման ոճիրները բացառելու համար կարեւոր նշանակութիւն ունի նաեւ հանրային իրազեկութիւնը: Օրինակ` 2019թ․ դեկտեմբերին ԱՄՆ ներկայացուցիչների տունը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը` կոչ անելով ոչ միայն պայքարել ժխտողականութեան դէմ, այլեւ խրախուսել ցեղասպանութեան մասին տեղեկութիւնների ներառումը կրթական ոլորտում: Սա է ցեղասպանութեան յանցագործութեանն «այլեւս երբեք» ասելու միասնական բանաձեւի ամենակարեւոր բաղադրիչներից մէկը:

«Այլեւս երբեք»․ միլիոնաւոր մարդիկ, բազմաթիւ պետութիւններ ու կառոյցներ այսօր յարգելու են Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: «Ո՞վ է այսօր յիշում հայերի կոտորածները» անպատկառ հարցը մէկընդմիշտ պէտք է փակել մէկ պատասխանով` «բոլորս»:

Այսօր Հայաստանում Հայոց ցեղասպանութեան երեք ականատես է ապրում, սակայն կան միլիոնաւոր վերապրողներ: Մենք հայերս, ամբողջ աշխարհում կրում ենք մեր նախնիների ապրած ցաւը, տառապանքն ու սարսափները, մեր սրտերում ու հոգիներում ոչ միայն ապրիլ 24-ին, այլ ամէն վայրկեան, մշտապէս: Ծիծեռնակաբերդի բարձունքում վառուող անմար կրակը բոլորիս սրտում է, մենք յիշում ենք, մենք ոգեկոչում ենք, մենք աղօթում ենք զոհերի հոգիների համար եւ մենք պայքարում ենք յանուն արդարութեան ճանաչման»:

 

 

 

Նախորդը

Խմբագրական «Գանձասար»-ի. Ինչո՞ւ Կը Յիշենք, Եւ Ի՞նչ Կը Պահանջենք

Յաջորդը

Պսակաձեւին Քովն Ի Վեր. Փոխուա՞ծ Է, Չէ՞ Փոխուած…

RelatedPosts

ՀԲԸՄ-ը Զսպուածութեան եւ Միասնականութեան Կոչ Կ’ուղղէ Հայաստանին
Անդրադարձ

ՀԲԸՄ-ը Զսպուածութեան եւ Միասնականութեան Կոչ Կ’ուղղէ Հայաստանին

Հոկտեմբեր 22, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրողութիւնները Քողարկելու Արուեստը

Հոկտեմբեր 22, 2025
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

ՀՕՄ-ը` 115 Տարեկան

Հոկտեմբեր 22, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?