Մեր Դատը Մեր Ապրելու, Գոյատեւելու Պայքարն Է
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Գիշերը որ ժամին էլ արթնանայի, մեծ մօրս` Մեծիկիս, արթուն նստած կը տեսնէի: Առաւօտեան կ'ասէի. - Մեծիկ, այս գիշեր էլ չքնեցիր: Պատասխանը միշտ նոյնն էր. - Իմ տեսածները չեն թողնում քնեմ, եաւրը՛մ: Երբ աչքերս փակեմ, այդ զարհուրելի պատկերների շարանը կու գայ, կը փաթթուի իր աղեկտուր կանչերով ու չ՛երթար: Սեբաստացի Մեծիկս` Մարիցա Աստուրեանը, 30 հոգուց բաղկացած գերդաստանից միայն...




















