Լայնածաւալ Պատերազմի Սադրանք
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ Տաւուշի մարզում արդէն երկու օր է` իրավիճակը նմանւում է պատերազմական գործողութիւնների: Երկու կողմերում էլ զոհեր ու վիրաւորներ են, նաեւ` քաղաքացիական անձանց շրջանում: Թէեւ սահմանի այդ հատուածում սրացումներ լինում են պարբերաբար, սակայն այս անգամ իրավիճակը առանձնայատուկ է երկու պատճառով: Նախ` հակառակորդի կողմից թիրախաւորուել են աննախադէպ մեծ թուով սահմանամերձ հայկական բնակավայրեր, երկրորդ` առաջին անգամ թիրախաւորուել են սահմանից բաւականաչափ հեռու գիւղեր,...