«Հայաստան» Դաշինքը Կ՛անդրադառնայ Երկրին Մէջ Սկսած Քաղաքական Բռնաճնշումներուն
Երէկ «Հայաստան» դաշինքի բանբեր Արամ Վարդեւանեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը. «Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսուած քաղաքական բռնաճնշումների մասին: Ընդամէնը երէկ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը խօսում էր համերաշխութեան ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդէն բազմաթիւ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրութիւններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ խմբակիցներն են եղել: Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով յորդորում...



















