«Չեմփիընզ Լիկ». «Եու. Է. Էֆ. Ա.»-ն Կը Քննարկէ Պարսելոնա – Նափոլի Մրցումը Յետաձգելու Հարցը
Ըստ սպանական մամուլին, «Եու. Է. Էֆ. Ա.»-ն կը քննարկէ Պարսելոնա - Նափոլի մրցումը յետաձգելու հարցը: Վերջինս կ՛իյնայ «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի դարձի մրցումներուն ծիրին մէջ: Նշուեցաւ, որ Իտալիոյ մէջ տարածուած «Քորոնա» ժահրին պատճառով Նափոլիի ֆութպոլիստները պիտի չկարենան մեկնիլ Սպանիա` մասնակցելու համար այս մրցումին: Այս մրցումը նախատեսուած էր կատարել 18 մարտին: Երթի մրցումը աւարտած էր 1-1 հաւասարութեամբ:

