10 Անյայտ Փաստ Սողոմոն Թեհլիրեանի Մասին. Սողոմոն Թեհլիրեանի Հօրեղբօրը Ծոռը Բացատրել Է, Թէ Ինչո՛ւ Թեհլիրեան Եւ Ոչ` Թեհլերեան
ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԵԱՆ Համացանցի հայկական հատուածում ոչինչ չէք գտնի ամենայայտնի հայերից մէկի մասին, եթէ փնտռէք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրեան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղաւաղուել է ու դարձել Թեհլերեան: Թեհլիրեաններն իրենք էլ դժուարանում են պատասխանել հարցին` որտեղից է եկել սխալը, եւ երբ է այն դարձել հիմնական ու գործածական: Արա Օսկանեանը` Սողոմոն Թեհլիրեանի հօրեղբօր ծոռը, «Փան Արմինիըն»-ի բացատրել է, թէ ինչո՛ւ...




















