Մեր Կորուստները. Մահացաւ Հասարակական-Քաղաքական Գործիչ Եւ Գրող Ալվարդ Պետրոսեան
Երէկ` 10 մարտ 2022-ին իր մահկանացուն կնքեց գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ Ալվարդ Պետրոսեանը: Ալվարդ Պետրոսեան ծնած է 4 հոկտեմբեր 1946-ին, Երեւան: Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը: 1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր: 1975-էն 1979-ին...



















