Վերնիսաժը` Երեւանի Զարկերակը
Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Վայր, որտեղ ժամանակի զգացողութիւնը կարծես անհետանում է, կաթիլ առ կաթիլ զօրացող անձրեւը գրեթէ չի նկատւում, իսկ գոյների եւ ձեւերի բազմազանութիւնը բոլորովին մէկ այլ աշխարհ է տեղափոխում մարդուն: Այնտեղից սովորաբար հեռանում են նորից եւ կրկին վերադառնալու ներքին որոշմամբ, յոյսով եւ փափաքով: Աշխարհի որեւէ անկիւնում անկարելի է գտնել մի վայր, որն ունենայ մեր հին ու նոր Վերնիսաժի իւրատեսակ գեղեցկութիւնն...

















