Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Երկու «Քոյրերի» Իրական Հեքիաթը

Մայիս 6, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Արեւոտ» Ջրերը

Լճի արծաթափայլ հայելու մէջ լողում էր օգոստոսեան արեւը` օդի այրող տաքութիւնից կրակէ գունդն էր կարծես հալւում կապոյտ եւ սեւ ջրերում: Մի՞թէ լճի մակերեսին արեւի արտացոլանքը այսքան հրաշալի կարող է լինել: Ինչ-որ հանճարեղ գեղանկարչի կտաւի՞ց էր հրաշքով կեանք առել, թէ՞ գունազարդ ու կախարդական հեքիաթի գրքից, դժուար էր ասել: Ես ոչ մի տեղ չէի տեսել նման գեղեցկութիւն:

564638_158058050984539_516483780_n---Copy-(2)

Ձկնորսութեան սիրահար ընկերներիցս մէկի նախաձեռնութեամբ ու թերեւս արկածախնդրութեան փափաքով եկել հասել էինք  թէեւ մեր երկրի մէջ, բայց աշխարհից անջատ թուացող այս վայրը` Արփի լիճ:

Վերջինիս գոյութեան, առաւել եւս գեղեցկութեան մասին շատ քչերը գիտեն: Երեւանից զգալի հեռաւորութեան ու անբարեկարգ ճանապարհների պատճառով զբօսաշրջիկներն այստեղ չեն հասնում: Հայաստանցիները եւս առանձնապէս հետաքրքրուած չեն նոր բացայայտումներով, երբ կայ հարթ ու յարմարաւէտ ճանապարհներով աւանդական Սեւանը: Ի դէպ Սեւանայ լճից յետոյ Հայաստանի Հանրապետութեան ամենախոշորն է Արփին: Սահմանակից լինելով Վրաստանին եւ Թուրքիային` Արփի լիճը գտնւում է Հայաստանի հիւսիս արեւմտեան հատուածում`  2020 մ բարձրութեան վրայ: Ջրի մակերեսը աւելի քան 20 քառակուսի քիլոմեթր է: Սնւում է աղբիւրներից եւ գետակներից: Ձմրանը սառցակալում, իսկ գարնանը վարարում է, եւ առաջանում են 2 կղզիներ: Լճից սկիզբ է առնում Ախուրեան գետը: Ջրերը օգտագործւում են ոռոգման եւ ուժանիւթի արտադրութեան նպատակներով:

Անխնայ է Արփի լճի արեւն օգոստոսին: Կէսօրին ենք հասել: Դեռ չենք հասցրել վրանները տեղադրել, արդէն արեւայրուքից կարմիր երեսներով ենք: Սակայն ոչ դա ենք նկատում  ոչ էլ կարծես միմեանց. թւում է` նոր աշխարհ ենք բացայայտել եւ միայն տեղանքն ենք ուսումնասիրում` անվերջ հիանալով ու զարմանալով: Ոչ շատ հեռւում կան լեռներ, միւս կողմում անտառ է երեւում` որից բաժանուած ենք ճահճանման ջրերով: Դէպի անտառ տանող, ճահիճներից ապահով ճանապարհ գուցէ կայ, սակայն անծանօթ լինելով վայրին, նախընտրում ենք այս անգամ չմօտենալ անտառին:

Մի քանի ընկերներ արդէն լարել են ձկնորսական կարթերը: Լճում հանդիպող ձկնատեսակներից են ծածանը, կարմրախայտը, խրամուլը: Յանկարծ ափին իրարանցում է սկսւում. ձկնորսական եղէգին փակած առաջին ձուկն են փորձում ջրից հանել: Բաւականին խոշոր է, իսկ դա որքան որ ուրախացրել, նոյնքան էլ  բարդացրել է մերոնց գործը: Բայց թէ, շուտով, ինչպէս որ սպասելի էր,  ձկնորսութեան յաջող սկիզբն ազդարարուած է` գիրուկ ձուկը շուտով խորովածի կրակին է յայտնւում:

Արփին` Բնօրրան

800px-ComputerHotline_-_Pelecanus_crispus_(by)_(1)13870292750Գուցէ մեր հրճուանքով լեցուն աղմուկն էր, որ խանգարեց հեռւում նշմարուող փոքրիկ կղզու փետուրաւոր բնակիչներին, որ միաժամանակ տասնեակ թռչուններ օդ բարձրացան եւ ուղղորդուեցին դէպի անտառ: Ի դէպ, Արփի լիճը բնադրավայր է հանդիսանում միջազգային մակարդակով անհետացող Գանգրափետուր հաւալուսնի, հազուադէպ հանդիպող Մոխրագոյն սագի, Մոխրագոյն կռունկի համար: Աւելի քան 100 թռչնատեսակ է հանդիպում այստեղ: Լճի 2 կղզիներում բնադրում է Հայկական որորի ամենամեծ գաղութը, որը կազմում է հայաստանեան  տեսակի 60 տոկոսը եւ ամենամեծն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Ըստ տեղեկութիւնների`  տարածքը միակ հանգրուանն է հանդիսանում Սեւ արագիլի, Կարմրագլուխ սուզաբադերի եւ այլ բացառիկ թռչնատեսակների համար: Որոշակի ժամանակահատուածով բացի ջրլող թռչուններից այստեղ հանգրուանում են նաեւ չուող գիշատիչ թռչուններ, Տափաստանային արծիւը, Կարմրաոտ բազէն եւ եւս մի քանի տեսակ: Լճի շրջակայքը ո՛չ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում «Դարեւսկու իժ» կոչուող օձատեսակի միակ ապրելավայրն է: Այստեղ բնօրրանն է այն որոշ բոսատեսակների եւ կենդանատեսակների, որոնք հայաստանեան Կարմիր գրքում արձանագրուած լինելուց զատ, տեղ են գտել նաեւ Միջազգային կարմիր գրքում:

Այն Փայլուն «Աչքերը»

Jezero_Sevan

Արեւն արդէն մեր թիկունքում է: Քիչ-քիչ զովանալ է սկսում: Թթուածնով հարուստ թարմ օդը ամէնքիս աւելորդ լիցքեր է հաղորդել` ոչ մի յոգնութիւն, ոչ մի ձանձրոյթ: Ճաշ, զբօսանք տեղանքում, խաղեր, արդէն մթնաշաղ է: Մայրամուտն աննկարագրելի է` երկինքը արեւի շողերի վառ գոյներով «հրդեհուած» է: Զարմանալի է, բայց որքան որ ցերեկներն են շատ շոգ լինում, ճիշդ նոյնքան էլ երեկոներն ու առաւել եւս գիշերներն են սառնաշունչ եւ ցուրտ լինում այստեղ. այո՛, նոյնիսկ օգոստոս ամսին: Մեր միակ յոյսը վրաններն ու քնապարկերն են: Գիշերելու ենք: Խարոյկը շուտով պիտի յանգի, ոեւէ մէկը անքուն մնալ ու կրակ թարմացնելու ի վիճակի չէ. օրուայ աւարտի յոգնութեանը գումարուել է բնութեան մաս-մաքուր շունչը ու կարծես թմրեցրել է մեզ աւելիով: Որքան որ թուլանում է կրակը, երկնքում այդքան առաւել  նշմարելի են դառնում աստղերը: Ժամ առ ժամ կարծես առաւել ու առաւել են խոշորանում երկնքից մեզ հետեւող այդ փայլուն «աչքերը», թւում է անտեսանելի այն պարանները, որոնք աստղերը հորիզոնին են կախել, գնալով աւելի են երկարում` «փայլուններին» մօտեցնելով մեզ: Անկրկնելի տեսարան է, երբ երկնքից զատ աստղազարդ է լինում նաեւ լիճը: Յետմիջօրէի արեւն արտացոլած «հայելին», հիմա էլ աստղերին է «ծառայում»: Գիշերային երկինքն ու լիճը իրարից քիչ են տարբերւում: Աստղերի կախարդանքից մեզ շեղում է սաստկացող ցուրտը:

Այն Կապոյտ Աչքերը

Lake-Arpi

Յանկարծ հեռւում այլ լոյսեր ենք նշմարում: Մրսած ենք, քնելն անհնար է այդ պաղին, այլ անելիք չկայ. առաւելապէս արկածախնդրութեան մղումով երեւի, որոշում ենք քայլել դէպի լոյսերը: Որոշակիօրէն մօտենալով` նկատում ենք, որ փոքրիկ տներ են ուրուագծւում: Համընդհանուր որոշում է կայանում փորձել հիւրընկալուել տանտէրերից մէկի մօտ, փոքր ինչ տաքանալ, փոխարինաբար տաք ծածկոցներ խնդրել ու վերադառնալ ճամբար: Հէնց առաջին պատահած դուռն էլ թակում ենք: Ներսից առանց հարցնելու թէ «արդեօք ո՞վ է» մանր-մանր քայլերով մօտենում ու դուռը բացում է մի ծեր կին: Նորից գեղեցիկ զարմանք: Ինչպէս որ լիճն ու շուրջբոլորն էր հեքիաթային, այդ նենեն եւս կարծես հեքիաթից ելած լինէր` փոքր-ինչ կռացած մէջքով, ծաղկազարդ գոգնոցով, ձիւնի նման ճերմակ մորթով, կարմիր այտերով եւ մեծ կապոյտ աչքերով` ճիշդ լճի նման: Երեսի կնճիռները այնքան նուրբ էին, որ ոչ թէ ծերութիւն, այլ բարութիւն էին արտայայտում: Սիրալիր ներս հրաւիրեց մեզ: Վառարանի մօտ ծերուկ ամուսինն էր` տիկնոջը բաւականին նմանող, այնպիսի ժպիտով նայեց մեզ, որ կարծես սպասում էր մեր գալուն: Լճափին ճամբարի ներկայութիւնը նկատել էին դեռ կէսօրուանից: Եւ կարծես վստահ էին, որ այդ ցուրտին չենք դիմանալու: Տաքուկ թէյ խմեցինք: Զրուցեցինք, տանը երկուսով էին ապրում. զաւակները վաղուց ընտանիք կազմել եւ քաղաք էին տեղափոխուել: Գուցէ թոռների կարօտն էր, որ այսքան գորովանքով էին վերաբերւում մեզ: Խոր գիշեր էր, պիտի վերադառնայինք վրաններին: Պնդեցին, որ իրենց տանը գիշերենք: Այդպէս էլ արեցինք:

«Շողով Շաղով»

Արշալոյսը բացուեց. ոչ մի տեղ, նոյնիսկ ոչ էլ ֆիլմերում թռչունների այդպիսի գեղեցիկ ծլվլոց ես չէի լսել, սակայն ապշեցուցիչը դեռ առջեւում էր: Պատուհանից նայելով ու կարծես աչքերիս չհաւատալով բակ դուրս եկայ. ամէնուր ասես ադամանդի փոշի էր պատել: Փայլում, շողշողում էր բացառապէս ամէն ինչ, նոյնիսկ նենէի լուացքի պարանը: Դա ցօղ էր` առաւօտեան շաղ, սակայն` այդ գիւղին յատուկ առաւել առատ եւ համատարած ձեւով փռուած: Պատահական չէր, որ ինչպէս յետոյ իմացանք, գիւղը կոչւում էր Շաղիկ:

Shirak_gyugh

Գիւղի մասին.

Այն նախկինում կոչուել է Կարաբուլաղ: Բնակիչները եղել են ազրպէյճանցիներ, որոնք գաղթել են Իրանից: Շաղիկը հին հայկական բնակավայր է: Մինչեւ օրս գիւղից հիւսիս արեւելք պահպանուել են պատմական աւերակները: Գիւղը Շաղիկ է վերանուանուել 1990 թուականին` ազրպէյճանցիների հեռանալուց յետոյ: Վերջինս գտնւում է նախկին Ամասիայի շրջանում` Արփի լճից հիւսիս-արեւմուտք: Տեղաւորուած է լճի ափին` պատմական Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում: Ծովի մակերեւոյթից 200 մեթր բարձրութեան վրայ է: Կլիման խիստ ցուրտ է, ձմեռները երկարատեւ են  եւ ջերմաստիճանը մինչեւ նուազ 40-ի է հասնում: Համայնքը բնակեցուած է Ջաւախքից եւ Հայաստանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով: Մարզկենտրոն Գիւմրիից հեռու է մօտ 60 քիլոմեթր:

Իսկ Մե՞նք

564638_158058050984539_516483780_n---Copy

Շաղիկը փոքրիկ գիւղ էր, այդ ժամանակ միայն մօտ 30 ընտանիք էր ապրում այնտեղ: Արփի լճին ամենամօտ տունը մեզ հիւրընկալած բարի ամուսիններինն էր: Բակից հրաշալի տեսարան էր բացւում դէպի լիճ, քանի որ գիւղական տունը բարձրադիր էր: Վաղ առաւօտ էր ու մշուշը լճից դեռ չէր հեռացել: Օրուայ այդ ժամին կապոյտ եւ կանաչ էր փայլում Արփին: Օդում տաք գոլորշի կար, ինչ հաճելի էր ամբողջ թոքերով զգալ բնութեան մաքրութիւնն ու առողջութիւնը: Մտածում էի` մենք ենք կեանքից հետ մնացել, ոչ թէ այս «կորած» գիւղի բնակիչները, ովքեր նոյնիսկ հեռախօսագիծ չունէին: Նրանք ապրում էին կեանքը, ինչպէս որ էր, իր բնականութեամբ, իր բարիքներով ու դժուարութիւններով: Դժուարութիւններ, որ ամէն տեղ կան, սակայն նրանք դրանց դիմաց պարգեւատրւում էին ամէն օր` առողջ սնունդով, առողջ օդով, հրաշալի տեսարաններով ու հանգիստ խիղճով: Մենք` քաղաքացիներս, ինչո՞վ ենք պարգեւատրւում մեր կեանքի կենցաղային դժուարութիւնների դիմաց. համարեա թունաւոր ճաշերո՞վ, քաղաքային «հիւանդ» օդո՞վ թէ՞ քար ու պեթոնէ շինութիւնների տեսարաններով…

Եւ…

Արփի_լիճ-ջրամբար,_Շիրակի_մարզ

Ժամեր յետոյ Արփի լճից ու Շաղիկ գիւղից տունդարձի պահն էր: Ճանապարհին աւելի լուռ էինք` ամէն մարդ կենտրոնացած իր մտքերի ու տպաւորութիւնների խառնարանում: Հայաստանից ներս, բայց կառավարութեան ուշադրութիւնից դուրս մի նոր Հայաստան էինք յայտնաբերել` բնութեան հրաշք, որի գոյութեան մասին շատերն անգամ լուր չունեն: Արփի լիճն ու Շաղիկ գիւղը միմեանց մենակութիւն սփոփող երկու գեղատեսիլ քոյրերի էին նման: Հեռուից` մեքենայի պատուհանից լիճն ու գիւղը շատ փոքրիկ էին երեւում արդէն, սակայն երկուսն էլ փայլում էին իրենց շաղով ու ալիքներով, պսպղում էին ու կարծես փաստում, որ արժէքաւորը նոյնիսկ անտեսուած պարագայում իր փառքն ու փայլքը տարածում է` ի հեճուկս ամէն ինչի ու ամէնքի: Այո, բնութիւնն արդար է: Երկուսն էլ իրենց գեղեցկութեամբ կարծես ամօթանք էին տալիս այն պատասխանատուներին, որոնց յանցաւոր անգործութեան պատճառով, Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ քիչ մարդիկ լուր ունեն բնական այս հրաշալիքների գոյութեան մասին:

Պէյրութ

 

«Արփի Լիճ» Ազգային Պարկ

(Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից)

Ստեղծուել է 2009 թուականին: Գտնւում է Շիրակի մարզում, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արեւելեան եւ Ջաւախքի լեռնաշղթայի հարաւ-արեւմտեան լանջերին: Ազգային պարկն զբաղեցնում է մօտ 25 հազար հա տարածք:

Այն ստեղծուել է Ջաւախք-Շիրակ բարձրաւանդակի ուրոյն կենսաբազմազանութեան պահպանման համար: Այստեղ է գտնւում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում եւ գանգրափետուր հաւալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:

Տարածքում կան մօտ 670 տեսակ բոյսեր (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառուած են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից 22-ը էնդեմ տեղայատուկ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եւրոպական ջրասամոյր, խայտաքիս):

Արփի լճի ջրահաւաք աւազանի մշակովի տարածքները կազմուած են հիմնականում հացահատիկի եւ վուշի դաշտերից:

Սպառնալիքները: Տարածքում հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհանգստացման գործօնը, գարնանային անօրինական եւ աշնանային արտօնագրուած որսը, որսագողութիւնը:

Բուսական եւ կենդանական աշխարհը: Աչքի է ընկնում բուսական եւ կենդանական աշխարհի մեծ բազմազանութեամբ, որոնցից շատերը ներառուած են Հայաստանի Բոյսերի եւ կենդանիների կարմիր գրքում: Հազուադէպ հանդիպող բուսատեսակներ են Խռնդատ Հայաստանին, Տերեփուկ հայաստանեան, Թրաշուշան կղմինտրաձեւ եւ Թանթրուենի տիգրանի որը նաեւ էնդեմիկ տեսակ է Հայաստանի համար եւ գրանցուած է նաեւ Միջազգային կարմիր գրքում:

Կենդանական աշխարհը ներկայացուած է երեք տասնեակ տեսակներով, որոնք համարւում են հազուադէպ կամ անհետացման եզրին գտնուող: Լճում հանդիպող ձկանատեսակներից են ծածանը, կարմրախայտը, խրամուլը: Կաթնասունները ներկայացուած են հետեւեալ տեսակներով` Վայրի կատու, Սովորական շնագայլ, Ջրային դաշտամուկ, ինչպէս նաեւ Ջրասամոյր: Ջաւախքի լեռնաշղթայի հարաւ-արեւմտեան լանջերի վրայ են գտնւում Հայաստանի էնդեմիկ տեսակ իժի ապրելավայրերը:

Բնապահպանական կարգավիճակը: Ազգային պարկն ընդգրկում է իր մէջ «Արփի լիճ» ազգային պարկի հարաւային եւ հարաւ-արեւմտեան հատուածները:

Միջազգային. Արփի լիճը իր մերձակայ ճահճուտներով Ռամսարի ուխտի չափանիշներով առանձնացուած միջազգային կարեւորութեան ջրային տարածք է:

 

 

 

Նախորդը

Էրտողան` Երգիծանքի Թիրախ

Յաջորդը

Նամականի

RelatedPosts

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն
Մշակութային եւ Այլազան

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն

Հոկտեմբեր 10, 2025
Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ
Մշակութային եւ Այլազան

Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ

Հոկտեմբեր 3, 2025
Արհեստական Բանականութեան Վտանգները
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութեան Վտանգները

Սեպտեմբեր 26, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?