Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Ժապաւէնները` Որպէս Ժառանգութիւն

Մայիս 13, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Մութ Ամպերը»

Հայկական բայց ոչ հայաստանեան առաջին եւ ամենատպաւորիչ Ժապաւէնը որ մի քանի տարի առաջ դիտեցի, «Երջանկութեան արցունքները»-ն էր: Անշուշտ ներկայացուած էր գեղեցիկ յուզական պատմութիւն, սակայն ինձ հիացնողը աւելի ժապաւէնի դասական, մաս-մաքուր հնչողութեան արեւմտահայերէն լեզուն էր եւ այդ լեզուով կատարուած երգերը: Ինձ համար անզուգական եւ նոր էր նաեւ Մանուէլ Մենենկիչեան երգիչը: երբ արտասահմանում այս ժապաւէնը ստեղծուեց, 1970-ականների սկիզբն էր` Հայաստանում Խորհրդային կարգերի ամենածաղկուն ժամանակաշրջանը: Ահա եւ գլխաւոր պատճառը, թէ ինչու ոչ թէ մանկութիւնց, այլ միայն վերջին տարիներին ականջս «սովորեց» արեւմտահայերէնին:

Ծնողներս ու հասակակիցները տուժեցին առաւել. եւ առհասարակ, այդ տարիների սերունդները շատ փոքր հնարաւորութիւններ ունեցան հաղորդակից լինելու արտաքին աշխարհի անցուդարձին: Խորհրդային բոլոր պետութիւններում, ըստ երեւոյթին, մեծապէս վնասներ կրեց մշակութային զարգացումը, սակայն հայերիս պարագայում «կորուստը», ափսոս, կրկնապատիկ էր: Տուժեցին ե՛ւ երկրի ներսի հայերը, ե՛ւ դրսի: Հայաստանցիները զրկուեցին սփիւռքահայութեան մշակութային ձեռքբերումներին հետեւելուց եւ մասնակցելուց, աշխարհասփիւռ հայերն էլ իրենց հերթին զգալի ժամանակահատուած անհաղորդ մնացին հայաստանեան կեանքին:

nh5CyTPRUlD7iE8H

Ուշացումով, բայց բարեբախտաբար «մութ ամպերը» ցրուեցին եւ եկան բացթողումները վերականգնելու ժամանակները: Յետխորհրդային Հայաստանն իր առաւել-պակաս կողմերով հանդերձ, ժապաւէնի արտադրութեան տեսանկիւնից ունէր բաւականին արժէքաւոր ժառանգութիւն: Սկսելով ստեղծման ակունքներից` փորձենք հնարաւորինս պրպտել հայրենական հին «ֆիլմադարանը»:

«Գեղեցկատես Բեկը»

«Երջանկութիւնը մարդու մօտ գալիս է տարբեր ուղիներով: Իմ առջեւ այն կանգնեց մօտ երեսունհինգ տարեկան նիհար, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպար եւ առաջարկեց նկարահանուել ֆիլմում: Ես շփոթուած հարցրեցի. «Իսկ ի՞նչ պէտք է անեմ»: «Ձեզ ամէն ինչ կ՛ասեն»: Անծանօթն ինձ տուեց հասցէն ու անհետացաւ»:

maxresdefault

Տողերը հայկական առաջին ժապաւէնի ստեղծող Համօ Բեկնազարեանի յուշերից է, որտեղ նա պատմում է, թէ ինչպէս սկսուեց իր ուղին դէպի ժապաւէնների աշխարհ: Սկզբում շիկահեր այդ տղամարդու` մի յայտնի ռուս ժապաւէն արտադրողի մօտ, նա դերասանի փոխարինող էր աշխատում: Եւ այդ ժամանակ գուցէ մտքով էլ չէր անցնում, որ ապագայում պիտի դառնար հանրայայտ բեմադրիչ, բեմագիր, դերասան, եւ ամենակարեւորը` հայկական ժապաւէնի արտադրութեան հիմնադիրը: Մինչ այս ամէնին հասնելը, այն օրերի ռուսական մամուլում նրան արդէն անուանում էին «գեղեցկատես Բէկ», իսկ հանդիսականները փողոցում տեսնելիս ծափահարում էին լաւ մարզուած, առնական, հմայիչ այդ հերոսին: Ժապաւէններում կատարած նրա բարդ հնարքներով հիանում էին անգամ կրկէսի դերասանները:

«Նամուս»

Namus_51316

1925-1926 թուականներն էին, երբ Բեկնազարեանի բեմագրութեամբ ստեղծուեց հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնը` «Նամուսը»: Այն կարելի է ասել «կեանք է առել» մի քանի օրում: Իր յուշերում նա պատմում է, որ դեռ բեմագիրը չսկսած` ժապաւէնը տեսնում էր այնպէս, ինչպէս որ յետոյ նկարահանեց. «Կարդալով Շիրվանզադէի վէպը` ես տեսնում էի իմ ապագայ ժապաւէնը… Ես տեսայ ժապաւէնն աւելի շուտ, քան դերասանները կը կանգնէին տեսախցիկի առջեւ»:

«Նամուսը» նկարահանուել է ըստ Ալեքսանդր Շիրվանզադէի համանուն ստեղծագործութեան: Դա պատմում է երիտասարդ զոյգի` Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրոյ մասին:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=0tH6HfC3sfI

«Պէպօ»

QmIx3aqvODf46aDzFVlyYwbUY5

Իսկ Համօ Բեկնազարեանի ստեղծած  հայկական առաջին ձայնային ժապաւէնը` «Պեպօ»-ն էր (1935թ), որը դարձաւ ո՛չ միայն նրա գլուխգործոցը, այլեւ տեղ գտաւ ժողովրդական ֆիլմադարանի ոսկէ պահոցում: Այն պատմում է աղքատ ձկնորս Պեպոյի եւ խարդախ առեւտրական Զիմզիմովի դիմակայութեան մասին: 19-րդ դարի երկրորդ կէսն է հին Թիֆլիսում: Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տուել է իր հայրը Զիմզիմովին: Սակայն դատաւորի հետ դաւադրութիւն կազմակերպելով` Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը` փոխարինելով այն կեղծով: Սա թոյլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախութեան մէջ…

Յատկապէս ձայնային ժապաւէնների ստեղծման այս հանգրուանից Հայաստանում սկսւում է սեփական արտադրութեան, մէկը միւսից հետաքրքրական ու արժէքաւոր ժապաւէնների «տեղատարափ»: Թէեւ տաղանդաշատ Բեկնազարեանը 1965-ին կնքում է իր մահկանացուն, այդուհանդերձ, դեռ երկար ժամանակ իր հիմնադրած «Հայֆիլմ»-ը` գեղարուեստական ժապաւէններիի «արուեստանոցը»,  շարունակում է զարդարել հայրենական ժապաւէնի արտադրութեան պատմութիւնը:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=-8oZewe5rwo

Տեղեկատուական Բացը

Հայաստանեան արտադրութեան  ժապաւէններ անշուշտ նկարահանւում են մինչ օրս, սակայն իմաստային ուղղուածութիւնը, գաղափարային տեսակը եւ առաքելութիւնը արմատապէս եւ ակնյայտօրէն տարբերւում է այն օրերի ժապաւէններից: Եթէ հիմա մեր դիտածը մեծաւ մասամբ հոլիվուտեան «պատմութիւններից» համարեա արտատպուած, ժամանցային, միանգամեայ օգտագործման ժապաւէններ են, ապա 20-րդ դարում ստեղծուած գործերը պատմական, մշակութային վաւերագրեր են` իւրօրինակ պատմիչներ տուեալ ժամանակի իրականութեան մասին: Բացի գեղագիտական հաճոյք ու հիացում պատճառելուց` հին ժապաւէնները նաեւ նպատակաուղղուած մեծ ժառանգութիւն ունեն իրենց մէջ, որն արդէն նախատեսուած է 21-րդ դարի հայ քաղաքացու համար: Հայաստանաբնակ նոր սերունդից առաւել այդ ժառանգութիւնը մեծարժէք եւ հետաքրքրական է յատկապէս սփիւռքահայութեան համար: Ինչպէս նշուեց, Խորհրդային կարգերի բռնապետական քաղաքականութիւնը երկաթեայ վարագոյրով բաժանել էր Հայաստանը աշխարհասփիւռ հայութիւնից` ցաւօք անհնար դարձնելով ցանկացած տեսակի փոխյարաբերութիւն: Մինչդեռ հին հայկական ժապաւէնները իւրօրինակ հնարաւորութիւն են ընձեռում գոնէ մասամբ լրացնել ժամանակի` այսպէս ասած տեղեկատուական բացը:

«Մենք Ենք, Մեր Սարերը»

0009_51316

Հայկական գեղարուեստական ժապաւէնների գոհարներից է օրինակ «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ), որը նկարահանուել է Հրանտ Մաթեւոսեանի համանուն ստեղծագործութեան հիման վրայ: Այն առաւել քան գեղեցիկ, բնականօրէն` առանց առաւել-պակասի, ներկայացնում է հայկական հին գիւղի շունչն ու առանձնայատկութիւնը: Ներկայացնում է գիւղացու միամտութիւնն ու սրամտութիւնը, ազնուութիւնն ու աշխատասիրութիւնը.

Իշխանի հոտում յայտնւում են անծանօթ ոչխարներ, եւ նա երեկոյեան աշխատանքից յոգնած հովիւներին ու հնձուորներին առաջարկում է մորթել դրանց: Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ու խորոված պատրաստում: Ուտելու պահին յայտնւում է Ռեւազն ու միանում նրանց կերուխումին: Այնուհետեւ յիշում է, որ ոչխար է կորցրել ու հարցնում է, թէ անծանօթ ոչխարներ չե՞ն տեսել արդեօք: Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռեւազի ոչխարներն էին: Վերջինիս կինն էլ դիմում է ոստիկանութիւն: Սակայն գիւղ գործուղղուած քննիչը շուտով հասկանում է, որ արուածը դիտաւորեալ գողութիւն չէ, ու փորձում է քանդել պատմութեան կծիկը:

weourmountains1

Ժապաւէնում դերերը մարմնաւորել են այնպիսի հանճարեղ դերասաններ, ինչպիսիք են Սօս Սարգսեանը, Մհեր Մկրտչեանը, Խորէն Աբրահամեանը: Իսկ երաժշտութեան հեղինակը մեծատաղանդ Տիգրան Մանսուրեանն է:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=TFwPGKQ5x6Y

«Եռանկիւնի»

9cecc02424fa6e908de062b108f13e8a

Հայաստանեան դարբինների կեանքն ու արհեստը ներկայացնող մէկ այլ իւրօրինակ գործ է 1967 թուականին Գիւմրիում նկարահանած «Եռանկիւնի» ժապաւէնը: Այն պատերազմի օրերին 5 դարբինների միջեւ ընկերութեան պատմութիւնն է` պատմուած նրանցից մէկի որդու շուրթերով: Ի դէպ, ժապաւէնում նկարահանուած տներից մէկը ճիշտ նոյնութեամբ Գիւրիում պահպանուած է մինչեւ օրս, եւ իւրաքանչիւր անցորդի աչքերի առաջ, նոյնիսկ մէկ հայեացք ձգելիս, մարմնաւորւում են ժապաւէնի դրուագները, յատկապէս` առանձնայատուկ պատշգամի հետ կապուած հատուածը: Այս ժապաւէնում եւս նկարահնուել են յայտի եւ սիրուած դերասաններ:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=0HdPvAQMGuI

«Սայաթ-Նովա»

ph1387745180100

Գեղարուեստական մեծ հաճոյք պատճառող պատմական ժապաւէն է «Սայաթ Նովա»-ն: Թէեւ այն 1960-ին նկարահանուած սեւ-սպիտակ ժապաւէն է, այդուհանդերձ, այնքան վառվռուն ու պայծառ դրուագներով է լեցուն, որ առաւել գունազարդ է ընկալւում, քան գունաւոր նկարահանուած որեւէ ժապաւէն: Վերջինս պատկերում է հայ աշուղ Սայաթ Նովայի (1712-1795) կեանքը, որն իր տաղանդի շնորհիւ մեծ ճանաչում է ձեռք բերում եւ դառնում Վրաց Հերակլ Բ. թագաւորի պալատական երգիչը:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=ep1t6BQ1w40

«Սարոյեան Եղբայրներ»

armjanskij-film-bratja_sarojan

Հայաստանի քաղաքական իրադարձութիւնները ներկայացնող մշակութային արժէք է «Սարոյեան եղբայրներ» ժապաւէնը: Իրադարձութիւնները տեղի են ունենում 1920-ին` Հայաստանի գաւառական մի քաղաքում: Ժապաւէնը երկու եղբայրների` Հայկի եւ Գէորգի ողբերգական պատմութեան մասին է: Նրանք յայտնուել են Առաջին աշխարհամարտից յետոյ Հայաստանում ծաւալուած քաղաքական պայքարի տարբեր կողմերում: Ժապաւէնը թէեւ յուզիչ, բայց միեւնոյն ժամանակ իրապաշտական է` ճիշդ ինչպիսին որ օրերն ու բարքերն էին:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=m4PNtQKBw8M

«Առաջին Սիրոյ Երգը»

song_first_love

Աւելի քան կէս դար առաջուայ Հայաստանի երաժշտական հովերի շունչը զգացւում է «Առաջին սիրոյ երգը» ժապաւէնում: 1958 թուականին նկարահանուած գեղարուեստական «ստեղծագործութեան» գլխաւոր դերում խաղում է Խորէն Աբրահամեանը: Այն երաժշտական, զգացական պատմութիւն է տաղանդաւոր, բայց յաջողութիւններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձութիւնների միջով` կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահութեանը: Այս գեղեցիկ գործին ծանօթանալիս կարծես դժուար է տարբերել` երաժշտական ժապաւէ՞ն է, թէ՞ ֆիլմախառը իւրատեսակ երաժշտութիւն:

Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=29KPb7Gi5iY

Ի՞նչ Ժառանգութիւն

Սրանք ընդամէնը մի քանիսն են բազմաթիւ այն գլուխգործոցներից, որոնք եղել են այն օրերի վկաներն ու հայելիները: Ինչպէս ասել է իտալացի յայտնի շարժապատկերի բեմադրիչ Միքելանճելօ Անթոնիոնին, «Նկարահանել նշանակում է ապրեցնել»: Իսկ ի՞նչ են նկարահանում եւ ի՞նչ են փորձում ապրեցնել ժամանակակից հայ ժապաւէնի արտադրողները… Անշուշտ կան բացառութիւններ` յաջողուած գործեր, բայց ցաւօք, սրանք բաւարար չեն գալիք սերունդին ժառանգութիւն դառնալու համար:

Իսկ մինչ այդ, մեր պարտքն է մեզ հասած արժէքաւորը մի լաւ իւրացնել:

Համօ Բեկնազարեան
(1892-1965 թթ.)

Համօ Բեկնազարեանը 1914 թ սկսել է նկարահանուել ռուսական ժապաւէններում: Դասուել է ռուսական համր ժապաւէնի աստղերի շարքին: Նկարահանուել է աւելի քան 70 ժապաւէններուն:

1918 թ աւարտել է Մոսկուայի առեւտրի հիմնարկի (մինչ այդ վարպետ մարմնամարզիկ է եղել): 1921 թ դարձել է Վրաստանի «Պետական ժապաւէն»-ի բեմադրիչ: 1923 թ հաստատուել է Հայաստանում եւ հիմնադրել «Հայֆիլմ»-ը: 1926-ին նկարահանել է հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնը` «Նամուս»-ը: Ականաւոր բեմադրիչի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգութիւնից կարելի է դատել, որ նա անսահման հնարաւորութիւններ ունէր դրսեւորելու իր տաղանդի ահռելի ուժը: Դրա վառ ապացոյցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարութեան հրաւէրը, քաջ տեղեակ լինելով, որ այնտեղ ժապաւէնի արտադրութեան եւ ստեղծագործական գործունէութեան համար նոյնիսկ նուազագոյն հիմքեր չկան: Այդ տարիներին նա փոքր գումարներով նկարահանել է այնպիսի ժապաւէններ, ինչպիսիք են «Զարէ», «Շոր եւ Շորշոր»: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ժապաւէնը` «Պեպօ»-ն է: Աւելի ուշ նկարահանել է հայ ժապաւէնի 2 այլ հրաշալի նմուշներ` «Դաւիթ Բեկ» (1943 թ) եւ «Զանգեզուր» (1938 թ): Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել:  «Երրորդ կարաւան» ժապաւէնը, որն ամենայն հաւանականութեամբ դառնալու էր նրա մասնագիտական գործունէութեան ամենայաջողուածը, մնում է անաւարտ, քանի որ նկարահանումները կէսից արգելւում են, իսկ նախագիծը` փակւում: Բեկնազարեանը խոր ցաւով եւ կսկիծով լքում է «Հայֆիլմ»-ն ու Հայաստանը եւ սկսում է ժապաւէններ նկարահանել միջինասիական հանրապետութիւններում: Թաղուած է Մոսկուայի հայկական գերեզմանատանը կնոջ` Սոֆիա Վոլխովսկայա-Բեկ-նազարովայի շիրիմի մօտ:

Համօ Բեկնազարեանը սովորել է Երեւանում, ապա` Տաշքենդում, 1918 թ-ին աւարտել է Մոսկուայի առեւտրի հիմնարկը: Երիտասարդ տարիներին եղել է վարպետ ըմբիշ: «Մարոնի» կեղծանունով ելոյթներ է ունեցել կրկէսում, մասնակցել միջազգային մրցումների:

1915 թ-ից «Համօ Բեկ» կեղծանունով նկարահանուել է Մոսկուայում: Խաղացել է շուրջ 100 դեր: 1921-ից եղել է Վրաստանի ժապաւէն արտադրող հիմնարկութեան տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սեան մօտ» (1923 թ.), «Կորսուած գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) ժապաւէնները, որոնք աչքի են ընկնում արեւելեան իւրատեսակ երանգաւորումով:

1925 թ-ին հրաւիրուել է Երեւան եւ ձեռնամուխ եղել հայկական ժապաւէնի ստեղծմանը: Նոյն թուականին Բեկնազարեանը նկարահանել է «Նամուս» գեղարուեստական ժապաւէնը, 1926 թ-ին` հայկական առաջին կատակերգութիւնը` «Շոր եւ Շորշորը»: Ժապաւէնի համր շրջանի լաւագոյն գործերից են նաեւ նրա «Զարէ» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրայ» (1928 թ.) եւ այլք, որոնք խոշոր ներդրում են ֆիլմարուեստի պատմութեան մէջ:

Բեկնազարեանը, համադրելով հայ դերասանական դպրոցի եւ գրականութեան բնորոշ առանձնայատկութիւնները, սկզբնաւորել է ֆիլմարտադրութեան ազգային ոճը: Այդ սկզբունքը բեմադրիչը զարգացրել է իր հնչուն ժապաւէններում. դրանցից առաջինը «Պեպօ»-ն (1935 թ.) էր, որը թեմայի խորութեամբ, վառ արտայայտչականութեամբ եւ պատմութեան հզօր ոճով երեւոյթ էր նաեւ համաշխարհային ֆիլմարուեստում: Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դաւիթ Բեկ» (1944 թ.) ժապաւէնները նուիրուած են հայ ժողովրդի պատմութեանը:

Բեկնազարեանը նկարահանել է նաեւ փաստավաւերագրական ժապաւէններ` «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նայիրի» (1930 թ.) եւ այլն: Նա իր ազգային ինքնատիպ արուեստով մեծապէս նպաստել է հայ ժապաւէնի զարգացմանը:

Բեկնազարեանի կեանքին եւ ստեղծագործութեանն անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիւ ժապաւէնագէտներ: Նա հեղինակ է «Յուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» (1965 թ.` ռուսերէն, 1968 թ.` հայերէն) գրքի: Բեկնազարեանի անունով է կոչուել «Հայֆիլմ»-ը

Նախորդը

Քաղաքական Քարոզչութեան Արուեստը

Յաջորդը

Հայ Դատը Բաւարարուած Չէ Ամերիկեան Դեսպանատան Արձագանգով

RelatedPosts

Նախագահական Ծիծաղելի Պահեր
Մշակութային եւ Այլազան

Նախագահական Ծիծաղելի Պահեր

Հոկտեմբեր 24, 2025
Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն
Մշակութային եւ Այլազան

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն

Հոկտեմբեր 10, 2025
Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ
Մշակութային եւ Այլազան

Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ

Հոկտեմբեր 3, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?