Ինչպէ՞ս Կարելի Է Հանգիստ Ունենալ, Երբ Շուրջբոլորդ Տեղահանուած, Ամէն Ինչ Կորցրած Ազգիդ Մասնիկներն Են
ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ Սեպտեմբեր 20-ը արցախահայութեան բռնի տեղահանման տարելիցն է: Իրապէս` դժուար ընդունելի, ծանր ապրումների օր, յիշելով այն պայմանները, որով պայքարեցին արցախցիները, փորձեցին պաշտպանել իրենց նուիրեալ հայրենի հողը, սակայն անտեղեակ դաւաճանի ծրագրերից` յայտնուեցին նրա որոգայթում դատապարտուեցին տեղահանման, հայրենի երկրի կորստին: Մինչ մեզնից շատերի համար այս օրը ծանր վկայագրութեան օր է, Հայաստանի իշխանութեան համար, պարզւում է, կրկին թշնամու հետ հանդիպման առիթ...




















