Ռուս-Արեւմտեան Մրցակցութեան Նոր Սրացումներ
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ Օգոստոսի սկզբներին Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփը վաւերացրեց Քոնկրեսի կողմից ներկայացուած` Ռուսաստանի Դաշնութեան (ՌԴ), Հիւսիսային Քորէայի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ գործող պատժամիջոցների փաթեթը ընդլայնող օրինագիծ: Վերջինիս մէջ զգալի տեղ է յատկացուած ՌԴ-ի նկատմամբ կիրառուող նոր տնտեսական սահմանափակումներին: Ամերիկեան կողմը դա մեկնաբանել է որպէս պատասխան 2016-ին Միացեալ Նահանգներում անցկացուած նախագահական ընտրութիւններին ռուսաստանեան յատուկ ծառայութիւնների միջամտութեանը: Դրանից զատ` առկայ...




















