Միջազգային Մարդասիրական Իրաւունքի Միջազգային Հետախուզում Ազրպէյճանում
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան Հնարաւոր է` առաջին հայեացքից տարօրինակ թուայ վերնագիրը: Իրօք, ի՞նչ ասել է` միջազգային մարդասիրական իրաւունքի միջազգային հետախուզում: Կարծես թէ անիմաստ` անհեթեթ է հնչում: Բայց եթէ փորձենք այն ընկալել առկայ գրեթէ համարժէք իրողութիւնից բխող փոխաբերական իմաստով, ապա, կարծում եմ, ամէն ինչ տեղը կ՛ընկնի: Եւ քանի որ խօսքը վերաբերում է այնպիսի մի համընդունելի իրաւական արժէքի, ինչպիսին միջազգային մարդասիրական իրաւունքն...



















