Քրիստոս Յարեաւ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ Հեռացող աստղունքը ցոլում է, Երկինքը ընկալում է լոյսը, Մաքրում է ծաւալը, Մինչեւ լազուրի ակունքները, Ծալը ու մնացեալը... Գուբում պատռւում է պատանքը, Կեանքը տրոփում է անաւարտ, Մղում, գլորում է քարը. Բացում է գերեզմանը, Որպէս կենդանութեան մահիճ, Կենսաւոր, տրոփող սիրտ: Եռօրեայ է տեւում տաճարի վերակառուցումը, Ինչպէս ասել էր: Սգաւոր կանայք եկել, Մեռելների մէջ են փնտռում Յարեալին... Ասում է` հանդիպեն վերնատանը:...




















