Հայրենիքի Փրկութեան Շարժումի Խորհուրդի Յայտարարութիւն

Երէկ` երեքշաբթի, 23 մարտին, Հայրենիքի փրկութեան շարժումի խորհուրդը հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ Խորհուրդի յառաջիկայ աշխատանքներուն.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդէն տեւական ժամանակ է` Հայրենիքի փրկութեան շարժումը տարատեսակ բողոքների եւ քաղաքացիական անհնազանդութեան շարժումների, հանրահաւաքների, իրաւական եւ քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղէտի հասցրած իշխանութեան դէմ:

Այս ընթացքում մեզ յաջողուել է ձեւաւորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ: Վարչախումբը թէեւ դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցութեան տակ տեղի է տալիս:

Հասարակութեան եւ քաղաքական բոլոր ուժերի համար արդէն ակնյայտ է, որ առանց առկայ ճգնաժամի հանգուցալուծման հնարաւոր չէ Հայաստանի զարգացումը, աւելի՛ն` վտանգի տակ են երկրի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:

Միաժամանակ ակնյայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անյարմարութիւններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենեւին շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշուածից` Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը պայքարի ներկայ շրջափուլում որոշել է.

  1. Սկսել քաղաքական բողոքի շարժումների նոր ալիք` ընդլայնելով գործողութիւնների աշխարհագրութիւնն ու մարզերի բնակչութեան ընդգրկուածութիւնը:
  2. Հանրային ճնշման պահպանման եւ շարժման հետագայ գործողութիւնների համակարգման նպատակով Դեմիրճեան փողոցում տեղակայուած վրանային ճամբարը յայտարարել շարժման շտաբ:
  3. Վերականգնել Բաղրամեան պողոտայով ազատ տեղաշարժը` վերացնելով քաղաքացիների համար ստեղծուած անյարմարութիւնը:

Շարժման հետագայ անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին` ժամը 15:00-ին, Բաղրամեան-Դեմիրճեան փողոցներում հրաւիրւում է համապետական հանրահաւաք:

Հայրենակիցնե՛ր, մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են: Պայքարելու ենք եւ յաղթենք»:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )