Երէկ Հայրենիքի փրկութեան շարժումը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
Ամէն օր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր:
Այդ պահանջով հանդէս են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրոյթներ, սփիւռքի կառոյցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան անյապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:
Նիկոլ Փաշինեանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ
11 դեկտեմբեր 2020