Search Result for 'Մարի Ռոզ Աբուսէֆեան'

Գործնական Խորհուրդներ` Ամրան Տաքուն  Թարմ Եւ Գեղեցիկ Մնալու Համար

Գործնական Խորհուրդներ` Ամրան Տաքուն Թարմ Եւ Գեղեցիկ Մնալու Համար

Պատրաստեց՝ ՇՈՒՇԻԿ ՄԱՒԻՍԱԳԱԼԵԱՆ Քրտնարտադրութիւն, կպչուն մազեր, դէմքի հոսող շպար... Ամառը միշտ չէ, որ մեր գեղեցկութեան լաւագոյն ընկերն է: Բայց կան գործնական խորհուրդներ` նշուած անպատեհութիւններէն խուսափելու եւ ամբողջ օրը առաւելագոյն չափով թարմ եւ գեղեցիկ մնալու համար: Եւ այսպէս` Քրտնարտադրութիւնը բնական երեւոյթ է. ան ձեր մարմնի միջոցն է գերտաքութենէ պաշտպանուելու համար. այնպէս որ, պէտք է դիմել ճիշդ միջոցներու` անոր անբաղձալի հետեւանքներէն պաշտպանուելու ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Տեսակէտ. Խաբուած ու Խաբէութեամբ Սնուող Ժողովուրդ

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Եթէ մենք մի քիչ աւելի լուրջ մօտենայինք աշխարհում կատարուող իրադարձութիւններին, մտահոգուէինք նոյնիսկ մեր երկրից դուրս ստեղծուած այսօրուայ  իրավիճակներով, կը հասկանայինք, որ ամէն ինչ որ կատարւում է մեր շուրջ նոր չէ, այն աստիճանական իրագործուող ծրագիր էր որդեգրուած դեռ Երկրորդ Համաշխարհայինից յետոյ: Թէեւ դաշնակից պետութիւնները աշխարհը իրար մէջ բաժանելով յայտարարեցին` աշխարհն այլեւս պատերազմներից զերծ ու ապահով է, բայց ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Տեսակէտ. Խաբուած ու Խաբէութեամբ Սնուող Ժողովուրդ

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Յունիս 7-ի բացայայտ զեղծարարութեամբ կրկին իշխանութեան տիրացած ինքնահռչակ խորհրդարանը սկսելու է իր երկրակործան 9-րդ շրջանը, ձեւականօրէն 3 քաղաքական ուժերով` Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւն` 64 պատգամաւոր, «Ուժեղ Հայաստան»` 29 պատգամաւոր, «Հայաստան»` 12 պատգամաւոր, բայց իրականում, ինչպէս անցեալում, միայն մէկ քաղաքական ուժ` երկիրը զաւթած իրենց ճանկերում պահող ՔՊ-ն է իշխելու: Բնականաբար այս նոյն իշխանութեամբ շարունակելու ենք ականատես լինել ոչ ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Աստուածաշնչեան Յոբի Համբերութեամբ Մենք Դեռ Սպասում Ենք

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Ոեւէ մէկը կարո՞ղ է բացատրութիւն տալ, թէ ինչո՞ւ Ազրպէյճանի նախագահի օգնական  Հաճիեւը Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններից անմիջապէս յետոյ, ընտրութիւնները կեղծած իշխանութեան հրաւէրով, գաղտագողի եկաւ Հայաստան, բայց ոչ Երեւան, այսինքն ոչ նախագահական նստավայրում հանդիպելու «վերընտրուած» ամենայն դաւաճանին, այլ` Դիլիջանում: Այս մասին լռութիւն տիրեց, ոչ մի պարզաբանում, երկրում ոչ մի ցոյց ընդդէմ Ազրպէյճանի բարձրաստիճան այն ներկայացուցչի, որն անվերջ ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Եթէ Այսպէս Շարունակենք…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Ինձ միշտ զարմացրել է, թէ ինչպէ՛ս են կործանուած, անհետացած պետութիւնների ժողովուրդները անտարբեր շարունակում իրենց կեանքը, միայն տօնից տօն իրենց երգ ու պարով, այն էլ` արդէն աղաւաղուած, յիշելով իրենց ազգութեան մասին: Հիմա տեսնում եմ, որ մենք ենք ազգովին գնում այդ ուղղութեամբ: Հաշուըւած օրեր են մնացել մեր երկրի ճակատագրական ընտրութիւններին, եւ թւում էր անցնող 8 տարիների ընթացքում մեր ...

Մեր Դատը Մեր Ապրելու, Գոյատեւելու Պայքարն Է

Մեր Դատը Մեր Ապրելու, Գոյատեւելու Պայքարն Է

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Գիշերը որ ժամին էլ արթնանայի, մեծ մօրս` Մեծիկիս, արթուն նստած կը տեսնէի: Առաւօտեան կ'ասէի. - Մեծիկ, այս գիշեր էլ չքնեցիր: Պատասխանը միշտ նոյնն էր. - Իմ տեսածները չեն թողնում քնեմ, եաւրը՛մ: Երբ աչքերս փակեմ, այդ զարհուրելի պատկերների շարանը կու գայ, կը փաթթուի իր աղեկտուր կանչերով ու չ՛երթար: Սեբաստացի Մեծիկս` Մարիցա Աստուրեանը,  30 հոգուց բաղկացած գերդաստանից միայն ...

Երբ Աշխարհում Մահ Ու Աւեր Է…

Երբ Աշխարհում Մահ Ու Աւեր Է…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Աշխարհն արդէն երկար տարիներ երբեմն մասնակի ցոյցերով, բայց հիմնականում անտարբեր լռութեամբ հետեւում է Ամերիկայի աջակցութեամբ Իսրայէլի կողմից կատարուող ցեղասպանութիւններին, սանձազերծուած պատերազմներին` Կազայում, Լիբանանում, Եմէնում, Իրանում, Սուրիայում, ողջ Միջին Արեւելքում: Ամենակարող իսրայէլեան բռունցքը կաթուածահար է արել աշխարհի զգայարանները, եւ ահաբեկումը այնքան հզօր է ու անմիջական, որ կարծես  իւրաքանչիւր երկիր իրեն չէզոք պահելով` փորձում է նոյն կործանման  չարժանանալ: ...

Իմ Սիրելի Սեդա Կանաչեանի Յիշատակին

Իմ Սիրելի Սեդա Կանաչեանի Յիշատակին

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Անհետանում է մեր սերունդը աննկատ, աշխարհի, մեր երկրի, իրենց ապրած երկրների չլուծուած հոգսերով ծանրաբեռ, իւրաքանչիւրը աշխարհի տարբեր անկիւններում նետուած: Սերունդ, որը Ցեղասպանութիւնից փրկուածների երկրորդ սերունդի ծանր բեռը իր էութեան մէջ ներփակեց` ներառելով հրաշքով փրկուածների բոլոր ապրումները: Սերունդ, որը հասակ առաւ ահաւոր դժուարութիւնների,  պատերազմների մէջ, բայց պահպանեց ու ամրապնդեց իր ազգային պատկանելութիւնը, ազգային հարստութիւնները, դրանով սփիւռք կերտեց ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Ի Սկզբանէ՞ Այսպէս Է Եղել, Թէ՞…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Չգիտեմ, ի սկզբանէ՞ այսպէս է եղել` աշխարհում սուտն ու կեղծիքն է տիրել, իւրաքանչիւր սերունդ ապրել է մի քանի պատերազմների արհաւիրք, թէ՞ աշխարհն է խենթացել, մարդկութիւնն է անտարբեր դարձել իր շուրջ բռնկուող պատերազմներին, ցեղասպանութիւններին... Դեռ քանի՞ սերունդ պիտի խեղաթիւրուի կեղծ տեղեկութիւններով, հասունանայ ու առաջնորդուի սուտի քարոզչութեամբ: Յիշում եմ` ի՜նչ հաւատով էինք վերաբերւում «Պի.Պի.Սի.»-ի լուրերին, որն այսօր շնորհիւ ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Փոխնախագահը Արդեօք Կը Համարձակուէ՞ր

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Միացեալ Նահանգների փոխնախագահ` Ճէյ. Տի. Վանսը կը համարձակուէ՞ր սրբագրել հրեաների Ողջակիզումի կոթողին իր  պաշտօնական այցը Իսրայէլում, կամ` որեւէ այլ երկրում, անշուշտ ո՛չ: Բայց կարողացաւ շատ հեշտօրէն դա անել հայ ժողովրդի դէմ գործադրուած մեծագոյն Ցեղասպանութեան յուշակոթողը այցելելուց յետոյ: Ինչո՞ւ... Թէեւ հարցս իր պատասխանն ունի, սակայն կրկին մնում է հարց` ուղղուած մեր հասարակութեանը: Գիտենք, որ Հայաստանի ղեկավարը ինքը ...

Ամէն Անգամ Նոյն Հարցումն Է Մրճահարում Ուղեղս…

Ամէն Անգամ Նոյն Հարցումն Է Մրճահարում Ուղեղս…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Իմ առջեւում է Արցախում իմ առաջին ներկայացումից յետոյ Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանի նուիրած այս գորգը, որին ամէն օր նայելը դառնութեան, յուսահատութեան, անկարողութեան, նուաստացման մի նոր ալեկոծում է աւելացնում իմ երկրի դէպի կործանում գնացող իրականութեանը: Մի ողջ հանրապետութեան խորհրդանիշ, հպարտօրէն բազմած լեռնային արծուի թեւերում, գլխավերեւում, նոյնքան հպարտօրէն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն գրութիւնն է` սիրով ու նուիրումով, հպարտութեամբ  արցախցի ...

2026 Թուականը

2026 Թուականը

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգային լուսաւոր վերելքով, մեր երկրի յաջողութեան թուարկումներով, սակայն ներիր ինձ, սիրելի ընթերցող, որ ոչ միայն յուսադրող որեւէ իրադարձութիւն չգտայ, այլ առաւել մտահոգիչ իրականութեան մէջ յայտնուեցի: Թւում էր` մարդկութեան դարաւոր յոյսը 2026-ին ինչ-որ չափով կ՛իրականանայ, աւելի խաղաղ եւ բարեկեցիկ տարի կը լինի բոլորի համար, սակայն դա ...

Ժողովրդին Դարձրել Են Մտային Բանտարկեալներ…

Ժողովրդին Դարձրել Են Մտային Բանտարկեալներ…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին` ազրպէյճանական բռնագրաւման ենթակայ: Ցաւօք, որքան որոշում եմ այլեւս չխօսել, սակայն այն ողբալի վիճակը, որի մէջ օրէ օր աւելի ենք մխրճւում ազգովին, երբ տարին աւարտում ենք այս ողորմելի իշխանութեան ներկայութեամբ, նուաստացած, տարածքային, հոգեկան, բարոյական նոր կորուստներով, կրկին ներքին մի զսպանակ պոկւում է իմ ներսում ու պարտադրում  է խօսել, որքան էլ կրկնութիւն կամ ...

Հետաքրքրական.  Աւետիք Իսահակեանի Սիրելի Ուտեստները

Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած

Աւետիք Իսահակեանը թոռան՝ Ալիկ Իսահակեանի հեէտ, 1957թ. ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Իր եզակի եւ հարուստ կենսագրութիւնը` Էջմիածնի հոգեւոր Ճեմարանից մինչեւ Լայփցիկի եւ Ցիւրիխի համալսարաններում ուսանելը, հայրենի մամուլում եւ հայրենիքից դուրս` Մոսկուայում, Փեթերսպուրկում, Ժընեւում, Փարիզում, Վենետիկում իր բանաստեղծութիւնների հրատարակումը, իր հայրենասիրական յօդուածներն ու գրութիւնները նոր լիցքաւորում էին տալիս հայրենի ազատութեան համար պայքարողներին: Հրաւէրներ էր ստանում ամէն կողմից, հիւրընկալումները անպակաս էին: Եւ ...

Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած

Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած

ԴՈԿՏ, ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Ազդուած գերմանացի մեծութիւնների` Կէօթէի, Հայնէի, Նցչէի, Վակների, Պեթհովենի ստեղծագործութիւններից, ապրելով նրանց երկրում, իրենց լեզուով ծանօթանալով նրանց ստեղծագործութիւններին, նրանց մշակոյթին, աւելի համարձակ մտածողութիւն է ձեռք բերում, աւելի վստահ` իր համոզումներում, իր ներշնչումին: Վկան` այդ օրերին ստեղծած «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» իր յայտնի բանաստեղծութիւնը, որն ինքնահաստատման ազդարարումը լինէր կարծես, եւ որը իր կենսագրութեան հիմնաքարը դարձաւ: Հայրենի ...

Նոր Տարուան Սեմին.  Աւետիք Իսահակեանի Ամանորի Բարեմաղթութիւնը

Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ «Ես պիտի մտնեմ մեր կեանքը մի գիսաւոր աստղի պէս, պիտի երգեմ, քարոզեմ, բարկանամ, լամ, վառուեմ...» ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ Հազուադէպ է պատահում, որ փոքր ազգի ստեղծագործողը 150 տարի շարունակի  ապրել իր ժողովրդի կեանքում, ձուլուի նրա առօրեային, դառնայ երգ նրա շուրթերին, դառնայ սթափեցնող ահազանգ` քայքայման պահին, սփոփանք` որդեկորոյս մայրերին, դառնայ յաղթութեան ղօղանջ` նրա անկման պահին: Մեր ժողովուրդը այն երջանիկներից ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Մեր հանրութեանը խորհուրդ կը տամ վերջապէս սթափուել, աւելի շատ հետեւել թշնամու լուրերին, քան` թշնամուն նուիրուածօրէն ծառայող մեր իշխանութեան իրականութիւնը թաքցնող ստերին, որովհետեւ թշնամին բացայայտ է գործում, մեր իշխանութիւնը ամբողջովին իրենց ծուղակում է, պատրաստակամօրէն ծառայում է իրենց, անմնացորդ կատարում նրանց պահանջները, նրանք ստելու կարիք չո նեն: Յիշեցնեմ` 110 տարի առաջ էլ չհաւատացինք մեզ ոչնչացնել ծրագրող թշնամու յայտարարութիւններին, ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Աշխարհը կրկին անհանգիստ փոթորկումի մէջ է. մի տեղ յղփացած երկրների կողմից հրահրուած պատերազմ է, այլ տեղեր նոր պատերազմների վտանգի տակ են, մէկ այլ տեղ` ի ցոյց աշխարհի, սպանդ է, բացայայտ ցեղասպանութիւն, անպաշտպան, անզէն, իր դարաւոր հողի վրայ մօտ 80 տարի որպէս ստրուկ, որպէս գերի ապրող 7 միլիոն անզէն պաղեստինցի ժողովրդի դէմ, եւ իմ ողջ էութեան մէջ ...

Խոստացեալ Խաղաղութի՞ւն, Թէ՞ Աստիճանական Ոչնչացում…

Խոստացեալ Խաղաղութի՞ւն, Թէ՞ Աստիճանական Ոչնչացում…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Այսօր աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած է երկու հզօր պետութիւնների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման վրայ, որի արդիւնքից կախուած է նաեւ աշխարհի խաղաղութիւնը: Սակայն մեր երկրում այլ մթնոլորտ է տիրում: Մենք վաղուց Ռուսաստանից վիրաւորուած, քանի որ նա չի փրկել մեզ, երբ մենք չենք դիմել ու արհամարհել ենք իրեն, երբ մեր երկրի ղեկավարը ազերի ղեկավարի հետ համաձայնեցուած Արցախն էր ...

Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ

Մեր Անտարբերութիւ՞նը, Անգիտութիւ՞նը, Թէ՞ Մեր Պատմութիւնն Է Մեղաւոր…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Այս օրերին աշխարհի հզօրների ուշադրութիւնը մեր երկրի մի փոքրիկ` 43 քմ հատուածի վրայ է սեւեռուած, որը կրում է «Զանգեզուրի միջանցք» անունը, որի մասին խօսում են ամենայայտնի լրատուամիջոցներից սկսած մինչեւ նորելուկները, մասամբ` առանց հասկանալու, թէ որտե՛ղ է այն գտնւում, ո՛ւմ հողի վրայ եւ ի՛նչ տեսք ունի, առաւել եւս անթաքոյց յայտնում են նաեւ, որ դա լաւագոյն հնարաւորութիւնն է ...

Page 1 of 5 1 2 5