ՀՅԴ Երեւանի Քաղաքային Կոմիտէի Յայտարարութիւնը
Երէկ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն մտահոգ է այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացուող գործողութիւնների կապակցութեամբ: Մենք կողմ ենք քաղաքի կեդրոնում կանաչ տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանութիւնների թիրախաւորուած շտապողականութիւնը եւ շահեր ձեռք ձգելու բացայայտ ամբոխավարական քայլերը` կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են: Գնահատելի կը լինէր, եթէ քաղաքային իշխանութիւնները նոյն ջանասիրութեամբ լծուէին մեր...




















