Նախագահ Արմէն Սարգսեանի Ուղերձը` Ցեղասպանութեան 105-ամեակին Առիթով
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ ուղերձը յղեց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին առիթով: «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում, Այս տարի Հայոց ցեղասպանութեան զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր յարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների յիշատակին երբեք չի չափուել միայն Եղեռնի յուշահամալիր կամ Հայոց ցեղասպանութեան այլ յուշարձաններ այցելութեամբ: Մենք յիշում ենք մեր զոհերին մշտապէս ու ամէնուր` աշխարհում ուր էլ...




















