Յայտարարութիւն
Տեղեկացնում ենք, որ Լիբանանում «Քորոնա» ժահրի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում` Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը մարտի 16-ից կ՛անցնի աշխատանքային արտակարգ դրութեան` ժամանակաւորապէս սահմանափակելով քաղաքացիների ընդունելութիւնը եւ շարունակելով մատուցել միայն հետեւեալ հիւպատոսական ծառայութիւնները. - անձնագրերի տրամադրում, - անձնագրերը ստանալու համար դիմումների ընդունում, - օտարերկրեայ պետութիւններում Հայաստանի Հանրապետութեան անձնագրի վաւերականութեան ժամկէտի երկարաձգում: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան դիմումների ընդունումը, փաստաթղթերի վաւերացումը եւ հիւպատոսական այլ ծառայութիւնների մատուցումը...



















