Դաւիթ Կարեճիի Խնդրի Լուծման Բանալին Արցախում Է
ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ Յուլիսի 14-ին հերթական միջադէպն է տեղի ունեցել վրաց-ազրպէյճանական սահմանի չսահմանազատուած մասում` Դաւիթ Կարեճի 6-րդ դարի քարանձաւային վանական համալիրի մօտ, տեղի բնակիչների եւ ազրպէյճանցի սահմանապահների միջեւ: Վրացական բնակչութեան դժգոհութիւնն էր առաջացրել այն տեղեկութիւնը, որ ազրպէյճանցի սահմանապահները վրացական Ուտապնօ տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին: Տեղեկութիւն տարածուեց, որ բացատրութիւնների համար Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւն (ԱԳՆ) է կանչուել...




















