Ազրպէյճանն Ստիպում Է Աւարտին Հասցնել 1994 Թ. Կիսատ Թողածը
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ Ապրիլի 2-ին Ազրպէյճանի զինուժի ձեռնարկած լայնածաւալ յարձակումը ԼՂՀ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքով ԼՂ բանակցային գործընթացի ձախողման ուղղակի հետեւանքն է: Դեռեւս առիթ կը լինի վերլուծելու, թէ որո՛նք էին Պաքուի այս քայլի արտաքին ու ներքին դրդապատճառները: Սակայն երբ սահմանին փաստացի պատերազմ է տեղի ունենում, այդ ամէնը դառնում է երրորդական: Առաջնայինը փաստացի պատերազմը յաղթելն է` թէ՛ ռազմաճակատում, թէ՛ թիկունքում` հոգեբանական-բարոյական, տեղեկատուական-քարոզչական...




















