Թուրքիայի Յեղաշրջումները. 1960, 1971 Եւ 1980 Թուականներ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ Հանրապետական Թուրքիայի պատմութեան ընթացքում (1923-ից մինչեւ այսօր) թուրքական զինուորականութիւնը` Գլխաւոր սպայակոյտը, երեք անգամ` 1960, 1971, 1980 թուականներին, տապալել է գործող կառավարութիւնները: Եւս մէկ անգամ` 1997-ին, Թուրքիայում տեղի է ունեցել անարիւն յեղաշրջում. 1997-ի յունիսին զինուորականների ճնշման տակ հրաժարական տուեց Նեճմետտին Էրպաքանի իսլամամէտ կառավարութիւնը: Աշխարհիկութիւն-իսլամ, աւելի ճիշդ` քեմալականութիւն-իսլամ պայքարն է նաեւ եղել այդ յեղաշրջումների հետեւում: 1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի...




















