Արցախի Վերաբերեալ Քրտական Քարոզչութեան Շուրջ
ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ Արցախում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրից ուշագրաւ էր տարբեր երկրներում ապրող քրտերի արձագանգը այս իրադարձութիւններին: Նրանց մի մասը հայամէտ եղբայրական յուզումնառատ գրութիւններով էր հանդէս գալիս, իսկ միւս մասը փոշոտ արխիւից կրկին հանեց Արցախն ու Սիւնիքի մի մասը Կարմիր Քիւրտիստան որակող հեքիաթների հաւաքածուն: Այո՛, բացի ազրպէյճանական ու թուրքական լրատուամիջոցներից` Արցախի պատմութեան շուրջ ապատեղեկատուութեան տարածմամբ աչքի են ընկնում նաեւ քրտերը:...




















