Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Վերաբերեալ Քրտական Քարոզչութեան Շուրջ

Հոկտեմբեր 31, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրից ուշագրաւ էր տարբեր երկրներում ապրող քրտերի արձագանգը այս իրադարձութիւններին: Նրանց մի մասը հայամէտ եղբայրական յուզումնառատ գրութիւններով էր հանդէս գալիս, իսկ միւս մասը փոշոտ արխիւից կրկին հանեց Արցախն ու Սիւնիքի մի մասը Կարմիր Քիւրտիստան որակող հեքիաթների հաւաքածուն:

Այո՛, բացի ազրպէյճանական ու թուրքական լրատուամիջոցներից` Արցախի պատմութեան շուրջ ապատեղեկատուութեան տարածմամբ աչքի են ընկնում նաեւ քրտերը:

Թեման ուսումնասիրող մասնագէտները լաւ գիտեն, թէ որքան հեռու են գնում յաճախ քիւրտ քարոզիչները Արցախի շուրջ իրենց բարբաջանքի հարցում: Այն մի պահ կարող է թուալ անտրամաբանական, անգամ զաւեշտալի, բայց իմ կարծիքով արժանի է որոշակի վերլուծութեան:

Կարելի է ասել, որ Կարմիր Քիւրտիստանի թեզը ստեղծուել է ոչ միայն քրտերին ուրախացնելու համար: Այն յաճախ օգտագործում են անգամ թուրքերը, այո՛, հէնց թուրքերը, եւ երբեմն այսպէս կոչուած Կարմիր Քիւրտիստանի մասին թեթեւակի ակնարկում են որոշ ռուս պատմաբաններ: Յաճախ տպաւորութիւն է ստեղծւում, թէ առայժմ շատ չեն ընդարձակւում այդ թեմայի շուրջ, քանի որ պահում են այսպէս ասած սեւ օրուայ համար:

Սա հետաքրքիր մի պատրուակ է, որը Արցախի համար պայքարում երրորդ դէմք հանդիսացողներին հնարաւորութիւն է փորձելու խաղալ նեարդային լարերի հետ, շանթաժի լեզուով խօսել կողմերից երկուսի հետ, ու այս համապատկերում իրենց պէտք եկած ժամանակ օգտագործել արցախեան խնդրում բոլորովին օտար մի մարմին, այս դէպքում` քրտական տարրը: Իսկ քրտերն, ինչ խօսք, այլ տէրութիւնների շահադիտական նպատակներով օգտագործուելու հարցում ամենահարուստ փորձ ունեցող ազգն են:

Այդ իսկ պատճառով կարեւոր ենք գտնում համառօտ կերպով վերլուծել Արցախի շուրջ հիւսուող Կարմիր Քիւրտիստանի թեզերը, որոնք արժի իմանալ հէնց այն ժամանակ, երբ գտնւում ենք նաեւ ու աւելի շատ հէնց տեղեկատուական պատերազմի մէջ:

Առաջինն, ինչ ուշադրութիւն է գրաւում, այն է, որ Կարմիր Քիւրտիստանի մասին խօսողները փորձում են երեւալ ո՛չ հայամէտ, ո՛չ էլ ազրպէյճանամէտ, սակայն դրա հետ մէկտեղ յաճախ կրկնում են ազրպէյճանական պաշտօնական թեզեր, ինչպէս օրինակ` այն, որ չճանաչուած Արցախի Հանրապետութեանը աջակցող միակ ուժը Հայաստանն է, իսկ միջազգային հարթակներում նրանք միայն Ռուսաստանից են ուժ ստանում:

Քիւրտ մտաւորականները, որոնք զբաղւում են Կարմիր Քիւրտիստանի քարոզչութեամբ, հիմնականում բաժանում են այդ տարածքը հինգ նահանգի` Լաչին (Բերձոր), Քելբաջար (Քարվաճառ), Զենգիլան (Զանգելան), Ճեպրայիլ (Իւանեան), Զանգեզուր:

Չափից դուրս ուշագրաւ է, որ քրտերի կողմից ներկայացուած քարտէսներում բոլոր տեղանունները նշւում են այնպէս, ինչպէս ընդունուած է Ազրպէյճանում: Այսինքն` քրտական անուններ գրելու կամ յօրինելու անհրաժեշտութիւն անգամ չի զգացուել: Աւելի՛ն. ազրպէյճաներէն են ոչ միայն Արցախի ու միւս ազատագրուած տարածքների անունները, այլեւ` Հայաստանի: Օրինակ` Վարդենիսը գրում են Բասարգեչեր եւ այլն: Սա ցոյց է տալիս մէկ բան` Կարմիր Քիւրտիստանի հեքիաթը «ոտքի վրայ յօրինուած» նախագիծ է:

«Կարմիր Քիւրտիստան»-ի մասին հեքիաթներում յաճախ կրկնւում է այն, թէ քրտերը իրենց ամբողջ պատմութեան ընթացքում եւ հիմա տառապում են օտարի լծի տակ ու այլ պետութիւնների շահերի արանքում մշտապէս տուժուած են: Տուեալ պարագայում հարցը ներկայացւում է այնպէս, կարծես Արցախի համար վիճում են երկու պետութիւն, որոնցից ոչ մէկը կապ չունի այդ հողի հետ, իսկ իրական «տէրերի»` քրտերի կարծիքը չեն էլ հաշուի առնում:

Այս միտքը քարոզւում է ոչ միայն «Կարմիր Քիւրտիստան»-ի թեմայի համապատկերում, այլեւ Արեւմտեան Հայաստանի, հիւսիսային Սիրիայի տարածքները «Քիւրտիստան» յայտարարող բոլոր քրտական կազմակերպութիւնների կողմից:

Այստեղ էլ, ինչպէս բոլոր դէպքերում, մարդկանց հաւաստիացնում են, թէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ազրպէյճանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Սիրիան, ո՛չ էլ Իրաքը իրենց չեն հետաքրքրում, այլ նրանց ցանկութիւնը «սեփական հայրենիքում խաղաղ ապրելն է»: Վերջիններս երկու «յարձակապաշտ» պետութիւնների` Հայաստանի ու Ազրպէյճանին քննադատելու հարցում փորձում են որոշակի հաւասարակշռութիւնը պահել, սակայն ակնյայտ է, որ այսպէս կոչուած «Կարմիր Քիւրտիստան»-ի թեզի պաշտպանները բացայայտ կերպով փորձում են հասկացնել, որ եթէ ոչնչի չհասնեն էլ, այդ դէպքում տուեալ տարածքի Ազրպէյճանի կազմում լինելը նրանց համար աւելի նախընտրելի է: Քանի որ յաճախ են կրկնում այն մասին, թէ 22 տարի է, ինչ քրտերը չեն կարողանում ոտք դնել այդ տարածք, այսինքն` այն օրից ի վեր, ինչ հայկական զինուժ այդ տարածքների վրայ ունի հսկողութիւն:

Նրանք սովորաբար նշում են այն մասին, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ազրպէյճանում քրտերը չունեն հաւասար իրաւունքներ, հալածւում են, իսկ Հայաստանն այս ամէնի հետ մէկտեղ նաեւ դնում է տարանջատումներ եզիտիների եւ քրտերի միջեւ` փորձելով պառակտել «եղբայրներին»:

Այո՛, Կարմիր Քիւրտիստանի թեզի ամենակարեւոր կէտերից մէկն էլ այն է, որ մշտապէս փորձում են խաղի մէջ ներգրաւել եզիտիներին, սակայն առայժմ` ապարդիւն:

Բնականաբար քրտերը պիտի լռեն այն մասին, որ հարիւրաւոր եզիտիներ կամաւոր կերպով են կռուել Արցախում, իսկ մահմետական քրտերը Բերձորում ու Քարվաճառում չեն այլեւս միայն այն պատճառով, որ իրենք են նախընտրել բռնել ազրպէյճանցի հաւատակիցների պոչը եւ հետագայում Ազրպէյճան գաղթելով` հիմնականում ձուլուել են:

Թէեւ քրտերը շատ լաւ գիտակցում են, որ եզիտիներին Հայաստանի դէմ հանելը փաստացի գրեթէ անհնար է, սակայն նկատւում է, որ երբեք վերջնականապէս չեն հրաժարւում այդ մտքից ու յոյսները չկտրելով` «գուցէ այս անգամ աշխատի» տրամաբանութեամբ ամէն անգամ փորձարկում են իրենց հնարաւորութիւնները այս հարցում: Օրինակ` Թուրքիայի քրտերի շրջանում շատ տարածուած է այն թեզը, թէ Հայաստանում դիտաւորեալ են եզիտիներին «եզտի» ասում, այլ ոչ թէ` քիւրտ, քանի որ Հայաստանը մշտապէս նպատակ ունի պառակտել քիւրտ ազգին: Այստեղ յաճախ կրկնւում է տարիներ շարունակ ականջ ցաւեցրած այն տեսակէտները, թէ` «քրտերը մշտապէս տուժուած են այլ պետութիւնների շահերի արանքում, ոչ ոք չի ցանկանում քիւրտ ազգի բարգաւաճումը, քանի որ նրանք խոչընդոտ են «բռնագրաւող» երկրների քաղաքականութեան ճանապարհին, չորս կողմը Քիւրտիստան է, իսկ եղած բոլոր պետութիւնները թշնամի են» եւ այլն:

Ի դէպ, Կարմիր Քիւրտիստանի շուրջ քարոզներ տանողները հիմնականում նրանք են, ովքեր Ազրպէյճանում քրտերի դէմ հալածանքների պատճառով որոշ ժամանակ անց լքեցին այդ երկիրը, իսկ նրանց միւս արիւնակիցները, ովքեր դեռ Ազրպէյճանում են, յաճախ ազրպէյճանցուց աւելի ազրպէյճանցի են ներկայանում:

Ուշագրաւ է նաեւ այն, որ այս քարոզիչները բացարձակապէս չեն խօսում ինչ-որ պատմական փաստի մասին, որը կը հաստատի տուեալ տարածքների «Քիւրտիստան» լինելը: Եւ սա ոչ թէ այն պատճառով, որ այդ փաստերն իրականում չկան. դրանք յօրինելը նրանց համար խնդիր չէ ի վերջոյ: Իրականում նրանք չեն խօսում այդ մասին, քանի որ չեն զգում դրա անհրաժեշտութիւնը եւ շատ լաւ գիտեն, թէ ի՛նչ լսարանի հետ են աշխատում: Քանի որ նա քաջ գիտակցում են, որ քիւրտ ընթերցողը այդ պատմական փաստերը չի փնտռելու գրութեան մէջ:

Փորձը ցոյց է տալիս, որ Արեւմտեան Հայաստանի տարածքում էլ քրտական շարժման ժամանակ քրտական քարոզչամեքենան ի սկզբանէ շեշտը դրել է ժողովրդագրական, այլ ոչ թէ պատմական քարտէսների վրայ եւ տուեալ հողը Քիւրտիստան յայտարարելու համար նրանց լիովին բաւարար է այն փաստը, որ տուեալ տարածքում ապրում են մեծ թուով քրտեր: Դրանից յետոյ, շարժման երկրորդ փուլում նրանք անցնում են պատմութեան խեղաթիւրմանը, իրենց բնիկ ներկայացնելու «փաստերին» եւ այլն: Արցախի պարագայում խօսւում է այն մասին, թէ տարածքի «բնիկները» այլեւս այնտեղ չեն ապրում «հայկական բռնագրաւման» արդիւնքում:

horizonweekly.ca
12/10/2016

 

 

Նախորդը

Հայ Գրականութեան Ամէնէն Յառաջապահ Ամսագիրը Հրատարակութեան Նոր Փուլի Մը Սեմին

Յաջորդը

Ես Էլ Եմ Հիւանդ, Երկիրն Էլ (Քաղուած` Ռուբէն Յովսէփեանի 2016-ի Ֆէյսպուքեան Գրառումներէն)

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?