«Ապառաժ»-ի Խմբագրական. Թօթափենք Ստրկամտութիւնը
Իւրաքանչիւր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանութեան: Պաշտպանութիւն` նախ եւ առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցուած է, որ ուժի կենդրոնացումը մանաւանդ քիչ միջոցներ ունեցող համակարգերում կարող է աղէտաբեր լինել եւ անցանկալի հետեւանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմութեան մէջ այս իրականութեանն ականատես ենք եղել. յիշենք Վարդանանց ու Վահանեանց պատերազմները եւ արդիւնքները: Աւարայրի դաշտում գործնական պարտութիւնը...




















