«Ապառաժ»-ի Խմբագրական. «Զարգանալ` Չզիջելով» Գաղափարն Առանցքային Է
Արցախի ներքաղաքական դաշտը լարուած է: Յատկապէս Սամուէլ Բաբայեանի թեկնածութեան առաջադրման համար սահմանադրական փոփոխութիւնների նպատակով ստորագրահաւաքը քաղաքականացրել է Արցախի իւրաքանչիւր բնակավայրի առօրեան: Լարուածութիւնն ակնառու է յատկապէս այն բանից յետոյ, երբ Սամուէլ Բաբայեանը յայտարարեց, որ չի սպասելու ստորագրահաւաքից յետոյ օրէնքով նախատեսուած ընթացակարգով հարցերի զարգացմանը. դրան զուգահեռ փորձելու է իր կողմնակիցներին հրապարակում հաւաքել` ճնշում բանեցնելու պատկան մարմինների վրայ: Նախագահական աթոռի համար մրցապայքարը շատ...




















