Ի՞նչ Է Նշանակում Հայաստանի 3-րդ Ռազմականացուած Երկիր Լինելը
ԳԱՐԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ Գերմանական BICC (Պոնն ինթըրնեշընըլ սենթըր աֆ քոնվըրզէյշըն) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամէնամեայ «Համաշխարհային ռազմականացուածութեան ցանկ» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազօտութիւնը, որի դասակարգման մէջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: GMI դասակարգմամբ, աշխարհի երկրները պայմանականօրէն բաժանուել են ռազմականացուածութեան 5 աստիճանի: Հայաստանից այս ցուցանիշով առաջ են անցել միայն Իսրայէլն ու Սինկափուրը: Հարեւաններից Ազրպէյճանը 10-րդ տեղում է, Թուրքիան` 24-րդ,...