Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրք Յօդուածագիր. «Իսլամացուած Հայերի Շշուկները Ճիչ Են Դարձել»

December 13, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ԷՐՄԵՆԻՀԱՊԵՐ» կայքէջ

gengizԹուրք յայտնի լրագրող Ճենկիզ Աքթարը նոյնպէս անդրադարձել է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, իսլամացուած հայերի հարցերին: Նրա յօդուածում, որը հրապարակուել է թուրքական «Թարաֆ» թերթում հակադրւում են մի կողմից Թուրքիոյ  պատմագիտական ընկերութեան նախագահ Մեհմեթ Մեթին Հիւլկիւի, միւս կողմից` Հրանդ Տինքի այրու` Ռաքելի եւ պատմաբան Թաներ Աքչամի կարծիքները:

Ըստ Թուրքիոյ Պատմագիտական ընկերութեան նախագահի` Թուրքիոյ պատմութեան մէջ որեւէ ամօթալի արարք չի եղել եւ դեռ հակառակը` նրանք Սպանիայից փրկել են հրեաներին: Իսկ 2015 թուականից չեն վախենում, քանի որ այսօր էլ նոյն հարցի առաջ են կանգնած, եւ 2015 թ. որեւէ փոփոխութիւն չի բերելու:

«Որեւէ փաստ չկայ, որ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, եթէ լինէին, դրանք բերելու համար 100 տարի չէին սպասի», ասել է Հիւլկիւն` յայտարարելով, որ Հայկական հարցը Տարտանելի հարցի մի մասն է, քանի որ եթէ Ֆրանսան չմտնէր Տարտանել, Հայկական հարց էլ չէր լինի: Իսկ հայերին էլ խորհուրդ է տալիս իրենց հարցերի պատասխաններն Անգլիայից, Ֆրանսայից, Ռուսաստանից պահանջել:

Յօդուածագիրը Պատմագիտական ընկերութեան ղեկավարի կարծիքը բնորոշել է որպէս պետութեան քարացած մտածելակերպ, որի անօգնականութեանը հակառակ` հասարակութիւնը իրականութիւնը իմանալու համար շարունակում է իր փնտռտուքները:

«Սրի տակով անցածների շշուկները հնչեղութիւն են ստանում: Ինչե՞ր էին ասում շշուկով, իրենց ցաւե՞րն էին պատմում, կարօ՞տը, թէ՞ կորուստները: Գուցէ շշնջում էին` ինչպիսի՞ դաժանութեամբ են իրենց բաժանել սիրելիներից, կամ գուցէ շշնջում էին իրենց ոչնչացուած մշակոյթի՞, գուցէ եւ լեզուի՞ մասին, որն այլեւս չէր կիրառուելու, կամ էլ ստիպողաբար փոխած հաւատքի՞ մասին: Իսկ նրանց այլեւս ոչ ոք իրենց իսկական անուններով չկանչեց… Պարզապէս կրկին ապրելու համար իրականում ոչնչացուեցին, մահացան, մինչդեռ ողջ էին: Իսկ այժմ այդ թաքուն շշուկները հզօր ճիչի են վերածւում»,  յօդուածագիրը, մէջբերելով իսլամացուած հայերի մասին Ռաքել Տինքի ելոյթից մի հատուած, նշում է, որ կեանքը փրկելու համար աղջիկների մահմետականացման պատճառով այսօր Թուրքիայում հայկական արմատներ ունեցող գրեթէ միլիոնի հասնող մահմետական կայ:

Աքթարը ներկայացնում է նաեւ Թաներ Աքչամի կարծիքը, ըստ որի, Ցեղասպանութեան մշակութային չափերը ակներեւ են: Աքչամը ընդգծում է, որ Անատոլիայի քրիստոնեայ բնակչութեան գոյութիւնը երիտթուրքերի կողմից դիտարկւում էր որպէս թուրք ազգի սպառնալիք եւ այդ հարցը փորձում էին լուծել աքսորի, կոտորածի եւ ձուլումի միջոցով:

Սակայն միեւնոյն է` ո՛չ յիշողութիւնը կարողացան ջնջել, ո՛չ էլ պատմութիւնը: Այժմ այդ յիշողութիւնը վերադառնում է:

 

 

 

Նախորդը

Ցեղասպանութիւնը Ճանչցող Թուրք Երեսփոխանը` Պոլսոյ Քաղաքապետի Պաշտօնի Թեկնածու

Յաջորդը

Ճենկիզ Կոչ Կ՛ընէ Հայերէն Ներողութիւն Խնդրելու Կամ Լռելու

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.