Կարեւորում Եմ Երիտասարդութեան Քաղաքական Աշխուժութիւնը, Բայց Դա Պէտք Չէ Արհեստական Լինի. Լեռնիկ Յովհաննիսեան
ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանն «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է երիտասարդական ոլորտի առաջնահերթութիւնների, առկայ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: ՀԱՐՑՈՒՄ.- Որպէս մշակոյթի եւ երիտասարդութեան ոլորտի պատասխանատու` որո՞նք էք համարում տուեալ ոլորտների հիմնական խնդիրները, եւ ձեր պաշտօնավարման ընթացքում որո՞նք են լուծում ստացել: ՊԱՏԱՍԽԱՆ.- Վերջին 10 տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկուել մշակոյթի վերաբերեալ օրէնսդրական եւ կառավարման դաշտը...