Միջազգային խառն մարտարուեստի ֆետերասիոնը («Այ. Էմ. Էմ. Էյ. Էֆ.») յայտարարեց ցանկ մը անուններու, որոնք թեկնածու են շահելու 2025 տարուան լաւագոյն մարզիկներու տիտղոսը:
Աւանդութիւն դարձած այս տարեկան մրցանակներու հանդիսութեան մրցանակներ պիտի շահին մեծերու, երիտասարդներու, նորեկներու, ինչպէս նաեւ տարուան լաւագոյն կատարումին համար:
Քուէարկութիւնը պիտի որոշուի 70 տոկոս համակիրներու ձայներով եւ 30 տոկոս «Այ. Էմ. Էմ. Էյ. Էֆ.»-ի վարչութեան ձայներով:
Նորեկներու ցանկին մաս կը կազմէ ֆրանսահայ մարտիկ Սարգիս Պելորեան, որ գերծանր կշիռի երիտասարդներու ախոյեանն էր 2024-ին եւ Եւրոպայի մեծերու ախոյեանն է այս տարի (2025):
Տղոց Մեծերու Լաւագոյն Աթլեթ
Պոհտան Չերեփնայա (Ուքրանիա), 2024-ի թեթեւ-ծանր կշիռի աշխարհի ախոյեան եւ 2025-ի Եւրոպայի արծաթ մետալակիր:
Երուլան Քապտուլով (Ղազախստան), 2024-ի յարդէ կշիռի (47,5-էն 52 քկ) աշխարհի ախոյեան եւ 8 տարիէ մարտիկ:
Ճիմպաթ Մակոմետով (Պահրէյն), 2024-ի միջակ կշիռի ախոյեան, 2-րդ անգամ աշխարհի ախոյեան: Անյաղթ 14 մրցումներէ ի վեր:
Ճեւատ Պալթիչ (Սերպիա), 2025-ի ծանր կշիռի Եւրոպայի ախոյեան եւ 2024-ի աշխարհի պրոնզ մետալակիր:
Աղջկանց Մեծերու Լաւագոյն Աթլեթ
Աննա Հիրիա (Ուքրանիա), 2024-ի յարդէ կշիռի աշխարհի ախոյեան, 2025-ի Եւրոպայի ախոյեան:
Միրաքըլ Չիփիթօ (Զամպիա), որ 2024-ի Ճանճի կշիռի աշխարհի պրոնզէ մետալակիր, 2025-ի Ափրիկէի ախոյեան:
Քիերա Ֆեկեն (Հարաւային Ափրիկէ), 2024-ի թեթեւ կշիռի աշխարհի ախոյեան, առաջին ռաունտէն իսկ յաջորդական յաղթանակներով:
Ալանա Փրիչըրտ (Անգլիա), 2024-ի միջակ կշիռի աշխարհի ախոյեան, նաք-աութով յաջորդական յաղթանակներով:
Երիտասարդներու Լաւագոյն Մարզիկ (Տղաք)
Չիրիլ Նեկրու (Սլովենիա), Իպրահիմ Ռահիմզոտա (Տաճիկիստան), Ալիշեր Քատիրալիեւ (Ղազախստան), Զաֆարիոն Ասաթով (Ուզպեքիստան) եւ Սթեֆան Լոպոտա (Ռումանիա):
Երիտասարդներու Լաւագոյն Մարզիկ (Աղջիկներ)
Մարիա Քլայն (Ուքրանիա), Իսլա Ֆոնօ (Ֆինլանտա), Ապիկէյլ Ալվարես (Միացեալ Նահանգներ), Էյմի Սքալի (Իրլանտա) եւ Մարիա Քիթոքօ (Անկոլա):
Տարուան Լաւագոյն Նորեկը
Սարգիս Պելորեան (Ֆրանսա) – 2024-ի գերծանր կշիռի աշխարհի ախոյեան եւ 2025-ի մեծերու Եւրոպայի ախոյեան:
Թեկնածու են նաեւ Վենսան Երլի (Զուիցերիա), Ռամազան Մալաքոյվի (Վրաստան), Տիմիթրօ Լիթվինչուք (Ուքրանիա) եւ Քալիմ Մասթուրի (Ֆրանսա):