Սէյնթ Լոփսի մէջ (Միացեալ Նահանգներ) ընթացք առաւ «Կրենտ Չես Թուր, Սէյնթ Լուիս Ռեփիտ էնտ պլից 2025» արագ եւ կայծակնային ճատրակի մրցաշարքը, ուր ամէն օր կը խաղցուին երեք հանգրուաններ:
Առաջին օրուան մրցումներուն, հայ վարպետ Լեւոն Արոնեան իր երեք խաղերն ալ յաղթելով առանձին գրաւեց դասաւորման առաջին դիրքը: Ան առաջին մրցումին պարտութեան մատնեց աշխարհի ախոյեան Կուքեշ Տոմարաճուն, երկրորդին` Մաքսիմ Վաշիէ-Լակրաւը, իսկ երրորդ մրցումին` Նոտիրպեք Ապտուսաթարովը:
Երկրորդ օրը Արոնեան պարտութիւն կրեց Ֆապիանօ Քարուանայէն (աշխարհի ըիւ 3) եւ նահանջեց 2-րդ դիրք:
Երրորդ դիրքի վրայ կը գտնուի Ուեզլի Սօ, որ Արոնեանի նման 8 կէտ ունի, 1 կէտով ետ կը մնայ ֆրանսացի Վաշիէ-Լակրաւ` 3 ամերիկացիներու ետին:
Ստորեւ դասաւորումը` 6 հանգրուաններէ ետք.
ԿԷՏ | |
1.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 10 |
2.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 8 |
եւ Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 8 |
4.- Մաքսիմ Վաշիէ – Լակրաւ (Ֆրանսա) | 7 |
5.- Կուքեշ Տիօ (Հնդկաստան) | 6 |
եւ Լէյնիէ Տոմինկես (Միացեալ Նահանգներ) | 6 |
7.- Նոտիրպեք Ապտուսաթարով (Ուզպեքիստան) | 5 |
եւ Լիեմ Լէ (Վիեթնամ) | 5 |
9.- Կրեկորի Օփարին (Միացեալ Նահանգներ) | 3 |
10.- Սամ Շենքլենտ (Միացեալ Նահանգներ) | 2 |