Ռէալ Մատրիտի եւ Ուրուկուէյի ազգային խումբի միջնապահ Ֆետերիքօ Վալվերտէ անցեալ տարեշրջանին սահմանած է դաշտին մէջ առաւելագոյն վայրկեանները անցընելու համաշխարհային մրցանիշ: Ըստ «Մարքա»-ի, Վալվերտէ մասնակցած է 72 մրցումներու` խաղալով ընդհանուր 6116 վայրկեաններ Ռէալի եւ Ուրուկուէյի հետ:
Բ. դիրքը գրաւեց Պրունօ Ֆեռնանտեշ (Մանչեսթըր Եունայթըտ)` 66 մրցում, 5796 վայրկեան, իսկ երրորդ դիրքը` Ա. Սէ. Միլանի բերդապահ Մայք Մենիան, որ կատարեց 63 մրցում, 5624 վայրկեան:
Լաւագոյն տասնեակին մաս կը կազմեն գերմանացի Եոշոա Քիմիչ (Պայերն Միւնիխ), Եոշքօ Կվարտիոլ (Մանչեսթըր Սիթի), Տաւիտ Ռայա (Արսենալ), Աշրաֆ Հաքիմի (Փարիզ Սեն Ժերմեն), Մարք Քուքուրելիա (Չելսի), Եան Օպլաք (Աթլեթիքօ Մատրիտ) եւ Վերճիլ Վան Տայք (Լիվըրփուլ): Այս բոլոր մարզիկներն ալ 5 հազարէ աւելի վայրկեաններ խաղցած են: