Չելսի ակումբը դարձաւ պատմութեան առաջին ակումբը, որ եւրոպական բոլոր մրցաշարքերը կը շահի:
Լոնտոնի Չելսին չորեքշաբթի գիշեր 4-1 արդիւնքով կրցաւ պարտութեան մատնել Սպանիոյ Պեթիսը:
Նախապէս Չելսի յաղթած էր «Չեմփիընզ լիկ»-ը (2012-ին եւ 2021-ին), «Եուրոփա լիկ»-ը (2013-ին եւ 2019-ին), «Եու. Է. Էֆ. Ա.»-ի գերբաժակը (1998-ին, եւ 2021-ին) եւ բաժակակիր խումբերու բաժակը (1971-ին եւ 1998-ին):
«Քոնֆերենս լիկ»-ը 2022-էն ի վեր տեղի կ՛ունենայ, նախապէս Ռոմա (2022), Ուեսթ Համ (2023) եւ Օլիմփիաքոս (2024) շահած էին զայն: