Այս տարուան թենիսի օրացոյցի երկրորդ կրան շլեմի մրցաշարքը Ռոլան Կարոսի մէջ սկսաւ այս շաբաթ, կիրակի օր տեղի ունեցաւ բացման հանդիսութիւնը, որուն ընթացքին մրցաշարքի կազմակերպիչները պատուեցին 14 անգամ այս մրցաշարքը շահած սպանացի Ռաֆայէլ Նատալը, որ թենիսի իր ասպարէզը լքեց անցեալ տարուան աւարտին:
Նատալի մեծարման համար տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն մը, որուն ընթացքին անոր միացան այլ պատմական աստղեր, ինչպէս` Ռոժէ Ֆետերեր, Նովաք Ճոքովիչ եւ Էնտի Մարէյ:
Տղոց մրցումներուն, Կարէն Խաչանով (թիւ 24) 4 ժամ տեւած պայքարէ մը ետք կրցաւ դուրս ձգել Սեպասթիան Օֆնըրը 7-5, 3-6, 7-5, 4-6 եւ 6-2 արդիւնքով եւ հասաւ Գ. հանգրուան, ուր պիտի մրցի թիւ 12 դասուած Թոմի Փոլի դէմ:
Քասիըր Ռուտ, Սթեֆանոս Ցիցիփաս, Տանիլ Մետվետեւ եւ Կրիկոր Տիմիթրով արդէն իսկ դուրս մնացած են հողով ծածկուած Ռոլան Կարոսի մրցաշարքէն:
Աղջկանց մրցումներուն, Հայաստանը ներկայացնող Էլինա Աւանէսեան (թիւ 40) 6-1 եւ 6-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց ուքրանացի Անհելինա Քալինինայի դէմ (թիւ 113) մրցումին:
Ստորեւ` կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
Եաննիք Սինըր (Իտալիա) – Արթիւր Ռինտերքնեչ (Ֆրանսա) 6-4, 6-3 եւ 7-5
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Ֆապիան Մարոշան (Հունգարիա) 6-1, 4-6, 6-1 եւ 6-2
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Լերնըր Թիեն (Միացեալ Նահանգներ) 6-3, 6-3 եւ 6-4
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Մաքենզի Մաքտոնալտ (Միացեալ Նահանգներ) 6-3, 6-3 եւ 6-3
ԱՂՋԻԿՆԵՐ
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Ժիլ Թիշման (Զուիցերիա) 6-3, 6-1
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Օլիվիա Կատեքի (Աւստրալիա) 6-2, 6-2
Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) – Անքա Ալեքսիա Թոտոնի (Ռումանիա) 6-2, 6-4
Իվա Շվիանթեք (Լեհաստան) – Էմմա Ռատոքանօ (Բրիտանիա) 6-1, 6-2
Ճասմին Փաուլինի (Իտալիա) – Այլա Թոմիլանովիչ (Աւստրալիա) 6-3, 6-3