Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՂԱՒՆԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Իրանը ՉԺՀ-ի համար խոշոր տարանցիկ երկիր է` Ծոցի երկրների, միջինասիական եւ հարաւկովկասեան հանրապետութիւնների հետ յարաբերութիւնների զարգացման ճանապարհին: Թեհրանը Չինաստանը  դիտում  է իբրեւ  դրամագլխի եւ արհեստագիտութիւնների ներգրաւման այլընտրանքային աղբիւր, ինչպէս նաեւ` իր ազգային շահերի պաշտպանի: Սա էականօրէն օգնում է Չինաստանին` տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու հարցում, յատկապէս` ԱՄՆ-ի հետ անխուսափելի մրցակցութեան պարունակում: Այս առնչութեամբ արդիական է մնում ՉԺՀ նախկին նախագահ Ծիան Ծեմինի` դեռեւս 1994թ. արտայայտած կարծիքը, որ ԱՄՆ-ի գերիշխանութեանը պէտք է հակազդել` օգնելով այնպիսի երկրների, ինչպիսին պայքարող Իրանն է: Պատահական չէ, որ եթէ նախկինում Փեքինն իր մերձաւորարեւելեան քաղաքականութիւնն իրականացնելիս հաշուի էր առնում տարածաշրջանում ԱՄՆ ներկայութիւնն, ապա այժմ, ելնելով իր ուժանիւթային կարիքների ապահովման անհրաժեշտութիւնից եւ գիտակցելով իր հզօրութիւնն` իբրեւ համաշխարհային երկրորդ տնտեսութիւն, առաւել ազատ գործելակերպ է դրսեւորում: Տարիներ շարունակ Ուաշինկթընը Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման ուղղութեամբ հանդիպում է Փեքինի դիմակայութեանը, որը պայմանաւորուած է Իրանում Փեքինի տնտեսական, յատկապէս ուժանիւթային մեծ շահերով:

Միանգամայն ակնյայտ է, որ ՄԱ-ում Արեւմուտքի անուղղակի, բայց կարեւոր նպատակներից մէկը Փեքինին թուլացնելն է ուժանիւթային առումով: Սիրիական ճգնաժամն ու դրա հետեւանքները չափազանց ծանր կարող են անդրադառնալ Չինաստանի ուժանիւթային անվտանգութեան վրայ: Փեքինն ամէն կերպ կը փորձի կանխել դա, քանի որ արդէն հսկայական վնասներ է կրել հակաիրանական պատժամիջոցների կիրառումից, լիպիական, սուտանական, արեւմտաափրիկեան խնդիրների հետ բախումից: Մինչդեռ Իրանի` ՉԺՀ-ի նաւթի եւ բնական կազի կարեւորագոյն մատակարարներից մէկի դէմ ռազմական գործողութիւնները Չինաստանին կարող են հասցնել ուժանիւթային ճգնաժամի եզրին:

Այս է թերեւս պատճառը, որ Սիրիայի պաշտպանութեամբ Փեքինը ձգտում է առաջին հերթին թոյլ չտալ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը, եւ որ` Իրանը դառնայ Արեւմուտքի յաջորդ թիրախը: Չինաստանը կը փորձի ճկուն քաղաքականութիւն վարել նաեւ հետագայում` ելնելով իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից: Սրան նպաստում է նաեւ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ռազմավարական հակառակորդ գնահատելու հանգամանքը, յատկապէս ՉԺՀ-ի տնտեսական բուռն աճի եւ ՄԱ-ի տարածաշրջանում վերջինիս դիրքերի ամրապնդման, մասնաւորապէս, նաւթարդիւնահանող երկրների հետ վերջինիս կապերի խորացման խորապատկերում:

Ինչ վերաբերում է «Արաբական գարուն»-ի  սկզբում իսլամի արմատականացման գործընթացների հետ կապուած Փեքինի կանխատեսումներին ու մտագոհութեանը, ապա հետագայ զարգացումները ցոյց տուեցին, որ դրանք ամենեւին անհիմն չէին: Խնդիրն այն է, որ 2012թ. մայիսից Սիրիա են տեղափոխուել «Արեւելեան Թուրքեստանի Ազատագրական շարժման» (ETIM) մարտիկները` Ասատի վարչախմբի դէմ պայքարում «Քաիտա-ին եւ ծայրայեղական այլ կազմակերպութիւնների միանալու նպատակով: Փեքինին խիստ մտահոգում է ՄԱ-ից Կենտրոնական Ասիա (ԿԱՅ) եւ Արեւելեան Թուրքեստան իսլամական ծայրայեղականութեան ալիքի տարածման հնարաւորութիւնը, որը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել ոչ միայն ՉԺՀ-ի անվտանգութեանը` վերջինիս արեւմտեան սահմանի երկայնքով, այլեւ` Հարաւային Ասիայի խաղաղութեանն ու կայունութեանը: Թերեւս այդ պատճառով Փեքինը խստացրեց իր վերահսկողութիւնը Չինաստանի Սինծեան-Ույղուրական ինքնավար մարզի նկատմամբ, որտեղ բնակւում են մօտ 22 միլիոն սիւննի մուսուլմաններ, ներառեալ` 10 միլիոն ույղուր, որոնց մէջ, անշուշտ, քիչ չեն իսլամիստ արմատականները: ՄԱ-ում եւ ԿԱ-ում արմատականութեան եւ ծայրայեղականութեան աճի ֆոնի վրայ Փեքինը ձգտում է կանխել եւ սահմանափակել չին մուսուլմանների, գլխաւորապէս` ույղուր անջատողականների աշխուժութեան հնարաւոր դրսեւորումները: Ուշագրաւն այն է, որ 2013թ. սեպտեմբերի սկզբին Ասթանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ոչ միայն իր աջակցութիւնը յայտնեց Սիրիայի քիմիական զէնքի ոչնչացման վերաբերեալ Ռուսաստանի ներկայացրած ծրագրին, այլեւ ՇՀԿ-ի անդամների ուշադրութիւնը Աֆղանստանից սեւեռեց Սիրիայի հիմնախնդրի վրայ: Սա գնահատուեց իբրեւ ՕԹԱՆ-ի աւանդական պատասխանատուութեան տիրոյթում ԱՄՆ-ի եւ ՕԹԱՆ-ի անվտանգութեան գործառնութիւններին հակակշիռ ստեղծելու փորձ: Չինական զինուորական փորձագէտները 2012 թուականից ՇՀԿ-ը սկսել են անուանել «Արեւելեան ՕԹԱՆ»` վերջինիս մեղադրելով Աֆղանստանում ու Լիպիայում տիրող «քաոսի եւ անկայունութեան» մէջ: Աւելի՛ն. չին փորձագէտների համաձայն, Չինաստանն ու Ռուսաստանն` իբրեւ ասիական- խաղաղովկիանոսեան երկրներ, պէտք է ընդլայնեն ՇՀԿ-ի մանտաթը նշեալ տարածաշրջանում` սահմանափակելով ՕԹԱՆ-ի ընդլայնումն` իբրեւ «աշխարհի անվտանգութեան կենտրոնի»:

Եզրակացութիւն

«Արաբական գարուն»-ի նկատմամբ Չինաստանի դիրքորոշման, ինչպէս նաեւ դրա պատճառով տարածաշրջանում Չինաստանի դերակատարութեան հետ կապուած զարգացումների վերլուծութիւնը վկայում է, որ` «Արաբական գարուն»-ը սրեց տարածաշրջանում չին- ամերիկեան ռազմավարական մրցակցութիւնը եւ նոր մարտահրաւէրներ ու հնարաւորութիւններ ստեղծեց Փեքինի աշխարհաքաղաքական յաւակնութիւնների իրականացման համար:

Իրադարձութիւնների առաջին փուլում, երբ դրանք ծաւալւում էին Թունուզում եւ Եգիպտոսում, Փեքինը շարունակում էր գործել տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան եւ չմիջամտութեան աւանդական հայեցակարգի հիման վրայ: Իսլամիստների իշխանութեան գալուց յետոյ Փեքինը կարողացաւ եգիպտաամերիկեան յարաբերութիւններում լարուածութիւնը եւ եգիպտական նոր կառավարութեան արտաքին քաղաքականութեան վերանայման ձգտումներն օգտագործել չին-եգիպտական յարաբերութիւնների ամրապնդման եւ տարածաշրջանում ազդեցութեան ընդլայնման նպատակով:

«Լիպիական գարուն»-ի ընթացքում պարզ դարձաւ, որ այդ հայեցակարգի հետագայ կիրառումը արդիւնաւէտ չի լինի, եւ Փեքինն իր տարածաշրջանային շահերի պաշտպանութեան նպատակով աշխուժ միջնորդական առաքելութիւն ստանձնեց` հիմնարար փոփոխութիւն մտցնելով տասնամեակներ կիրառուած արտաքին քաղաքական հայեցակարգում:

Սիրիական զարգացումների ընթացքում Չինաստանի արտաքին քաղաքական նոր դերակատարութիւնն` իբրեւ միջազգային յարաբերութիւնների հիմնարար կանոնների պաշտպանութեամբ հանդէս եկող եւ համընդհանուր կառավարման գործերին մասնակցող ու պատասխանատուութիւն ստանձնող տէրութիւն, ցոյց տուեց, որ Լիպիայի իրադարձութիւնների հետ կապուած Փեքինի արտաքին քաղաքականութեան նոր դրսեւորումները ոչ թէ վերաբերում են մասնաւոր դէպքի, այլ հայեցակարգային նոր մօտեցումների կիրառման հետեւանք են:

Այդ մօտեցումների շրջանակներում տնտեսական անվտանգութեան եւ ներդրումային շահերի ապահովման նպատակով Փեքինը նաեւ խորացրեց համագործակցութիւնը Ծոցի համեմատաբար կայուն երկրների հետ` ապահովելով հակածովահէնային գործողութիւններ վարելու հիմնաւորմամբ չինական ռազմածովային ուժերի ներկայութիւնն Ատենի ծոցում, ինչպէս նաեւ` Հնդկական ովկիանոսում: Փեքինի աշխարհաքաղաքական եւ տնտեսական դիրքերը տարածաշրջանում ամրապնդուեցին ինչպէս արտաքին քաղաքական նոր մօտեցումների կիրառման, այնպէս էլ ԱՄՆ-ի քաղաքականութեան նկատմամբ ձեւաւորուող մթնոլորտի եւ տրամադրութիւնների արդիւնաւէտ օգտագործման շնորհիւ:

(Շար. 5 եւ վերջ)

***
(Շար. 1)
(Շար. 2)
(Շար. 3)
(Շար. 4)

 

Նախորդը

Ապրիլեան Նահատակներու Ոգեկոչում Ժիպէյլի Հայ Կեդրոնին Մէջ Եւ Այցելութիւն Ցեղասպանութեան «Արամ Պեզիքեան» Թանգարան

Յաջորդը

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Այժմու Աշխարհաքաղաքական Իրավիճակը Հարաւային Կովկասի Մէջ

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?