Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 9, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՂԱՒՆԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Լիպիական գարուն». մարտահրաւէր ՉԺՀ-ի չմիջամտութեան քաղաքականութեանը

Լիպիան «Արաբական գարուն»-ի յորձանուտում յայտնուած հիւսիսափրիկեան յաջորդ պետութիւնն էր, որի հակակառավարական ելոյթների սկզբնական շրջանում ՉԺՀ-ը փորձում էր ձեռնպահ մնալ որեւէ գնահատականից` սահմանափակուելով միայն հակամարտող կողմերին ուղղուած հաշտութեան յորդորներով, եւ, ի տարբերութիւն Արեւմուտքի, չարտայայտուելով յօգուտ իշխանութիւնից Քազզաֆու հեռացման:

Փետրուարի 22-ից մինչեւ մարտի 5-ն ընկած ժամանակահատուածում Փեքինը կազմակերպեց Լիպիայից ցամաքային, ծովային  եւ  օդային  ուղիներով  ՉԺՀ-ի  մօտ  36.000  քաղաքացիների տարհանումը: ՉԺՀ-ի պատմութեան մէջ առաջին անգամ էր Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի նաւատորմի արագընթաց յածանաւը մուտք գործում Միջերկրականի ջրեր, որը չինական ռազմական արշաւի հնարաւորութիւնների համար կարեւոր փորձութիւն էր: ՉԺՀ-ը ստիպուած եղաւ յաղթահարել իր քաղաքացիներին աջակցելու եւ տարհանելու հետ կապուած բազում խոչընդոտներ: Փեքինը դրանք կապում էր երկրում ստեղծուած քաոսին վերջ դնելու ուղղութեամբ Քազզաֆու անկարողութեան հետ, որի արդիւնքում խախտւում էր Փեքինի սրբագոյն սկզբունքը` կայունութիւնը: Թերեւս այդ պատճառով փետրուարի վերջին ՉԺՀ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի միւս անդամների հետ քուէարկեց յօգուտ 1970-րդ բանաձեւի ընդունման, որով քաղաքացիական բնակչութեան պաշտպանութիւն, զէնքի առաքման արգելք, ոչ թռիչքային գօտի, թռիչքների արգելք եւ Լիպիայի փողերի սառեցում էր սահմանւում: Իրականում Փեքինը յայտնուել էր պատժամիջոցներին դիմակայելու եւ Քազզաֆու կառավարութեան դէմ աւելի աշխուժ գործողութիւններ պահանջող Արաբական պետութիւնների լիկայի (ԱՊԼ) հետ իր դիրքորոշումը համաձայնեցնելու դժուարին երկընտրանքի առջեւ:

Չնայած Լիպիայի նկատմամբ օտարերկրեայ միջամտութեան վերաբերեալ Փեքինի զբաղեցրած բացասական դիրքորոշմանը, ՉԺՀ-ը (ինչպէս նաեւ Ռուսաստանը) մարտին չօգտագործեց իր վեթոյի իրաւունքը` կանխելու ՄԱԿ-ի ԱԽ-ի 1973-րդ բանաձեւի ընդունումը: Ըստ ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ եւ ԱԽ-ի մարտ ամսուայ նախագահող Լի Պաոտոնի` Փեքինը թէեւ մտահոգուած էր Լիպիայի իրադրութեան վատթարացման հարցում, յատկապէս` ոչ թռիչքային գօտու էութիւնը բանաձեւի հովանաւորների կողմից ոչ բաւարար չափով պարզաբանելու առիթով, այնուհանդերձ, ՉԺՀ-ը հաշուի էր նստել Աֆրիկեան Երկրների միութեան (ԱԵՄ) եւ Լիպիայում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ բանագնացի դիրքորոշումների հետ: Սակայն, երբ մարտի վերջին ՉԺՀ-ի նախագահ Հու Ծինթաոն բացայայտ քննադատեց Լիպիայում ՆԱԹՕ-ի գործողութիւնները, Արեւմուտքում տպաւորութիւն ստեղծուեց, որ ՉԺՀ-ն եւ Արեւմուտքը գործնականում համակրում են Լիպիայի հակամարտութեան հակադիր ճամբարների:

«Լիպիական գարուն»-ի նկատմամբ Փեքինի կրաւորական դիրքորոշումը քննադատութեան ենթարկուեց թէ’ Չինաստանում եւ թէ՛ արտերկրում: Ներսում այն կապուած էր 1973-րդ բանաձեւի ընդունմանը ձեռնպահ քուէարկելու հետ, որն, ըստ չին ազգայնականների, զիջում էր Արեւմուտքին եւ Լիպիայի նկատմամբ ՆԱԹՕ-ական ռազմական գործողութիւնների իրականացման ուղի հարթեց: Միաժամանակ այդ դիրքորոշումը շահարկումների առիթ դարձաւ` Փեքինին մեղադրելով չմիջամտութեան սկզբունքից նահանջի մէջ: Միջազգային մակարդակում Արեւմուտքն ու արաբական որոշ երկրներ Փեքինին մեղադրեցին Լիպիայի դէմ ռազմական գործողութիւններին  չմիանալու  մէջ` այն գնահատելով  իբրեւ «անպատասխանատու երկրի» վարքագիծ:

Ինչպէս ներքին ու արտաքին մեղադրանքներն, այնպէս էլ Քազզաֆու յաղթանակի շուրջ աճող կասկածները Փեքինին ստիպեցին աշխուժացնել դիւանագիտութիւնն ու բանակցել ոչ միայն պաշտօնական Թրիփոլիի, այլեւ ընդդիմութեան հետ: Փեքինը ստանձնեց լիպիական հակամարտութեան միջնորդութիւնը եւ պաշտօնապէս յայտարարեց իր խաղաղապահ յաւակնութիւնների մասին` աշխուժ բանակցութիւններ սկսելով երկու կողմերի հետ միաժամանակ:

Թրիփոլիի եւ Պենկազիի  հետ  շփումների  մակարդակով  եւ «հաշտութեան բանակցութիւններին նպաստելու» գործում Փեքինը գերազանցեց միւս պետութիւններին, այդ թւում` լիպիական ճգնաժամի յաղթահարման հարցում պաշտօնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ-ին եւ ԱԵՄ-ին: Խնդիրն այն է, որ Փեքինը, անկախ առճակատման ելքից, Լիպիայում իր գործարար շահերի պաշտպանութեան կարիքն ունէր եւ զգուշանում էր, որ լիպիական զարգացումները չինական գործարար շրջանակների համար տնտեսական անդառնալի կորուստների չյանգեցնեն: Չինաստանի ազգային նաւթային ընկերութեանը (CNPC) պատկանող նախագծերը իրականացւում էին Արեւմուտքում` Քազզաֆիի զօրքերի վերահսկողութեան ներքոյ, իսկ Լիպիայի արեւելքում չինական մասնակցութեամբ մի շարք ենթակառուցուածքային նախագծեր յայտնուել էին ապստամբների վերահսկողութեան տակ: ՉԺՀ-ը պատրաստ էր չինական նախագծերի անվտանգութեան երաշխիքների դիմաց Քազզաֆուն աջակցութիւն ապահովել ՄԱԿ-ի Ախ-ում, իսկ ապստամբներին` անհրաժեշտ ֆինանսական օգնութիւն տրամադրել: Վերջիններիս աջակցելու դէպքում շահաւէտ պայմանագրերով փոխհատուցուելու ուղղութեամբ տրուած բազմաթիւ խոստումները եւս նպաստում էին, որպէսզի Փեքինը «նահանջի» իր չմիջամտութեան սկզբունքից: Առաւել եւս, որ Փեքինին դուր չէր եկել ընդդիմութեան դէմ «Թիանանմեն» կազմակերպելու ուղղութեամբ Քազզաֆու հնչեցրած սպառնալիքները: ՉԺՀ-ին չէր կարող չմտահոգել նաեւ երկրի ուժանիւթային ոլորտը վերակառուցելու ուղղութեամբ Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) յայտարարութիւնները, որոնց համաձայն, վերջինս մտադիր էր Քազզաֆու դաշնակից չինական եւ ռուսական ուժանիւթային ընկերութիւնները փոխարինել ապստամբներին աջակցութիւն ցուցաբերած արեւմտեան ընկերութիւններով: Աւելի՛ն. սեպտեմբերի սկզբին, լիպիական ապստամբների զինուորական կոմիտէի ղեկավարը Փեքինին մեղադրեց Քազզաֆիի բանակին զէնք մատակարարելու եւ Լիպիայի հաշիւների արգելափակումը կանխելու փորձերի մէջ: Սակայն ՉԺՀ-ի ԱԳՆ-ը հերքեց զինամթերքի վաճառքի, առաւել եւս դրա` Լիպիա արտահանման վերաբերեալ որեւէ պայմանագրի ստորագրման փաստ` ընդգծելով, որ Փեքինն ի սկզբանէ, խստօրէն հետեւել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1970-րդ եւ 1973-րդ բանաձեւերին: Ամէն դէպքում, ՉԺՀ-ը սեպտեմբերի սկզբին դիտորդի կարգավիճակով մասնակցեց Փարիզում «Լիպիայի բարեկամների» համաժողովին: Սեպտեմբերի 12-ին Փեքինը պաշտօնապէս ճանաչեց ԱԱԽ-ը` որպէս Լիպիայի միակ օրինական իշխանութիւն եւ լիպիական ժողովրդի ներկայացուցիչ` ակնկալելով, որ նախկինում ստորագրուած չին-լիպիական բոլոր համաձայնագրերը կը մնան ուժի մէջ եւ բարեխղճօրէն կ՛իրագործուեն: Փեքինը խոստացաւ Լիպիայում խաղաղութեան եւ կայունութեան վերականգնման գործում աջակցել միջազգային հանրութեանը: ԱԱԽ-ի ճանաչումից անմիջապէս յետոյ ՉԺՀ-ը ձեռնամուխ եղաւ Լիպիայում իր դիրքերի ամրապնդմանը` աջակցութիւն առաջարկելով երկրի յետպատերազմեան վերականգնման գործին: Դեռեւս յուլիսին Փեքինը յայտարարել էր Լիպիայի ժողովրդին 55 միլիոն ՉԺՀ եուանի (7,7 մլն ԱՄՆ տոլար) մարդասիրական օգնութիւն տրամադրելու իր որոշման մասին:

2013թ. փետրուարին Լիպիայում չին դիւանագէտների հետ հանդիպման ժամանակ Լիպիայի ժամանակաւոր կառավարութեան վարչապետը նշեց, որ Լիպիայի կառավարութիւնն ու ժողովուրդը ողջունում են չինական ձեռնարկութիւնների հնարաւորինս արագ վերադարձը Լիպիա եւ չինական ընկերութիւնների ընդհատուած արտադրութիւնների վերսկսումը:

Այսպիսով, ՉԺՀ-ի տարածաշրջանային քաղաքականութիւնն ամենամեծ փորձութեան ենթարկուեց «Լիպիական գարուն»-ի ընթացքում` կապուած Փեքինի որդեգրած տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, չմիջամտութեան հայեցակարգի հետ: Վերջինիս հետամուտ լինելու դէպքում Փեքինի համար կը բարդանար ոչ միայն Լիպիայի, այլեւ ՀԱ-ի հետ համագործակցութեան խորացման, մայրցամաքի ենթակառուցուածքային,  ուժանիւթային,  հեռահաղորդակցութեան  եւ  այլ ոլորտներում իր հսկայական ծրագրերի իրականացման, ինչպէս նաեւ Չինաստանի հարիւր հազարաւոր քաղաքացիների զբաղուածութեան խնդիրը: Իր տարածաշրջանային շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխուժ միջնորդական առաքելութիւն ստանձնելով` Փեքինը հիմնարար փոփոխութիւն մտցրեց տասնեակ տարիների ընթացքում հետեւողականօրէն կիրառուած չմիջամտութեան հայեցակարգում: Եթէ մինչ այդ Չինաստանը տարածաշրջանում մէկը միւսի հետեւից առեւտրային գործարքներ կնքող չէզոք տէրութիւն էր, ապա լիպիական զարգացումների ընթացքում այն միջազգային նոր` միջնորդական կարգավիճակ ստանձնող երկիր դարձաւ: Լիպիայի քաղաքացիական պատերազմը դարձաւ իրադարձութիւն, որը ստիպեց Չինաստանին դուրս գալ իր «պատեանից»:

«Արաբական գարուն»-ի հետ կապուած իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ ՄԱ-ում եւ ՀԱ-ում, յատկապէս` Լիպիայում, Չինաստանի ոչ բաւարար քաղաքական ազդեցութեան, ինչպէս նաեւ ռազմական ներկայութեան բացակայութեան պայմաններում Փեքինը դժուարութիւններ ունեցաւ իր տնտեսական անվտանգութիւնն ու ներդրումային շահերն ապահովելու հարցում: Գիտակցելով այդ «բացը»` Չինաստանը ձգտում է առաւել խորացնել համագործակցութիւնը համեմատաբար կայուն Ծոցի երկրների հետ` ընդլայնելով չինական նաւատորմի ներկայութիւնն Ատենի ծոցում, ինչպէս նաեւ Հնդկական ովկիանոսում` հակածովահէնային գործողութիւններ վարելու հիմնաւորմամբ: Աւելի՛ն. 2011թ. Փեքինն աջակցութիւն ցուցաբերեց Փաքիստանի Կուատար նաւահանգստում (չինական նաւերն այստեղ մշտապէս կայանելու իրաւունք ունեն) ռազմահանգրուան կառուցելու գործին, որը ոչ միայն Չինաստանի տարածաշրջանային հակառակորդ Հնդկաստանի զսպման ռազմավարութեան մաս է կազմում, այլեւ մօտեցնում է չինական ռազմածովային ուժերի դիրքերը Հորմուզի նեղուցին ու Պարսից ծոցին: Փաստօրէն նոր յենակէտերի հաստատման, ինչպէս նաեւ Հնդկական ովկիանոսում ու Ատենի ծոցում հակածովահէնային գործողութիւններում փորձառութիւն ձեռք բերելու միջոցով Փեքինը փորձում է ընդլայնել իր ռազմածովային ուժերի ներկայութիւնը ՄԱ-ում:

(Շար. 3)

—
(Շար. 1)
(Շար. 2)

Նախորդը

Ուրֆայէն Արցախ. Ապրիլ 24ին՝ Ապահովութեան Նոր Հայեացք

Յաջորդը

Խաչիկ Թէօլէօլեան Եւ Սփիւռքագիտութիւնը (ԺԷ.)

RelatedPosts

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Ցաւակցագիրը Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով
Անդրադարձ

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Ցաւակցագիրը Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով

Մայիս 9, 2025
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրէն Հայկակ Արշամեանի Ցաւակցագիրը` Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով
Անդրադարձ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրէն Հայկակ Արշամեանի Ցաւակցագիրը` Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով

Մայիս 9, 2025
Կոչ
Անդրադարձ

Ցաւակցագիր

Մայիս 9, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?