Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ուզում Եմ Կիսուել Շատ Անձնական Պատմութեամբ. Այն Տեղի Է Ունեցել 39 Տարի Առաջ, Ազրպէյճանում». Ռուբէն Վարդանեան

Մարտ 20, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գործարար, բարերար, Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան ընտանիքին միջոցով Պաքուի բանտէն փոխանցած է երրորդ ձայնային ուղերձը, որուն մէջ ներկայացուցած է պատմութիւն մը, որուն շնորհիւ, ըստ իրեն, դարձած է այն, ինչ որ է: Ան իր անձնական կեանքէն կը պատմէ դրուագ մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.

«Ուզում եմ այսօր մի քանի խօսք ասել: Նախ` բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետեւ միայն պահը, ակնթարթն է իրականը եւ յաւերժութեանն ամենամօտը:

«Այսօր ուզում եմ կիսուել ձեզ հետ մի շատ անձնական պատմութեամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ` որպէս անհատի, ձեւաւորման գործում: Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ազրպէյճանում:

«Ինչպէս Խորհրդային Միութիւնում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ եւս զօրակոչեցին խորհրդային բանակ: Աւարտելով Մոսկուայի պետական համալսարանի առաջին դասարանը` յունիսի վերջին յայտնուեցի Մոսկուայի զօրակոչային կէտում: Երկար արկածներից յետոյ յուլիսի սկզբին մի քանի հարիւր հոգու հետ միասին յայտնուեցի Պաքուի արուարձանում` Պալաճարիի տեղաբաշխման կէտում: Այդպէս, ես առաջին եւ միակ անգամ յայտնուեցի ազրպէյճանական ԽՍՀ-ում:

«Հէնց այդտեղ էլ ինձ մօտեցաւ մի ենթասպայ եւ առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպէս անել, որ տեղափոխուեմ Հայաստան ծառայելու: Այն ժամանակ դա բաւական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ: Երեք օր անց, երբ մեզ արդէն պէտք էր վերջնականապէս բաշխէին զօրամասերում, նա, ակնյայտօրէն ուրիշ յարմար մէկի չգտնելով, նորից մօտեցաւ եւ ասաց, թէ` «Լա՛ւ, գոնէ 50 ռուբլի տուր»: Ես ասացի, որ ընդամէնը 27 ռուբլի ունեմ: Նա դժգոհ հեռացաւ` ասելով, որ դա անհնար է:

«Այս պատմութիւնը, պարզապէս որպէս զուարճալի դրուագ, պատմեցի նաեւ տղաներին, որոնց հետ ծանօթացել էի Մոսկուայից Պաքու մեր երկար ճանապարհորդութեան ընթացքում: Դրանից մի 15 րոպէ անց վեց-եօթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մօտեցան ինձ եւ տուեցին 23 ռուբլի` ասելով, որ կ՛ուզենային, որ գոնէ ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կը լինեն:

«Գիտէի, որ նրանցից ոչ մէկն էլ ապահովուած ընտանիքից չէր, եւ երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բաւականին լուրջ գումար էր ու, ըստ էութեան, նրանք տալիս էին իրենց վերջին` ծխախոտի համար պահած գումարները: Այդպիսով, շնորհիւ գրեթէ անծանօթ (միայն մէկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մէկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխուեցի Հայաստան եւ երկու տարի ծառայեցի Լենինականում (Գիւմրիում):

«Հետագայում շատ եմ մտածել այս դրուագի մասին եւ ինքս ինձ երեք հարց տուել: Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս` ուրիշին օգնելու համար: Ոչ թէ մէկ միլիոնը միլիառից, այլ, իրօք, վերջին փողը: Երկրորդ` արդեօ՞ք կը կարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մէկն իմ շնորհիւ կը գնայ տուն ծառայելու, իսկ ես կը մնամ անծանօթ վայրում եւ կարօտով կը յիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու: Եւ երրորդը` պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտութիւն (մենք նոյնիսկ հասցէներ չփոխանակեցինք) եւ չունենալ այն զգացողութիւնը, թէ ինչ-որ մէկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել:

«Այս պատմութիւնն էլ հէնց դարձել է ինձ համար յենման կէտ` նպաստելով իմ` որպէս անհատի, ձեւաւորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ:

«Եւ այսօր նախ կ՛ուզենայի երախտագիտութիւնս յայտնել նրանց` ինձ օգնողներին. անգամ չգիտեմ` ո՞ղջ են նրանք, թէ՞ ոչ, ինչպէ՞ս է դասաւորուել նրանց կեանքը: Բայց եթէ լսեն իմ պատմութիւնը, պիտի իմանան, թէ ես միշտ յիշում եմ այդ 23 ռուբլին եւ նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանայ: Երկրորդը` ուզում եմ, որ իմանան, թէ իրենց շնորհիւ ես հասկացայ, որ բարիք գործելը ներդրում չէ. պէտք է պարզապէս քեզ արուած բարութիւնը որպէս էստաֆետի (դրօշարշաւ) փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել: Եւ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթէ ամբողջ մեր կարողութիւնը տրամադրել ենք բարեգործութեանը, ու մեր երեխաները դա հասկացել եւ ընդունել են:

«Ես խնդրեցի Վերոնիկային (կնոջս), որպէսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետեւ կիրակին քրիստոնեաների համար` յատուկ օր է, ինչպէս հրեաների համար` շաբաթը, իսկ մահմետականների համար` ուրբաթը:

«Կ՛ուզենայի, որ շաբաթուայ մէջ մէկ օր ժամանակ յատկացնէք` առօրեայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրուելու եւ մտածելու հոգեւորի, յաւերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ եւ Աստծոյ հետ:

«Համոզուած եմ, որ բարութիւնը յաւերժ է եւ անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկւում է: Իմ կեանքում շատ ծանօթ եւ անծանօթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ: Ես նոյնպէս ձգտել եմ նոյնը անել, որքանով կարողանում եմ:

«Չարը, ի հարկէ, ունի վախճան, այն վերջաւոր է, այդ պատճառով էլ այդքան յարձակողապաշտ եւ ուշադրութիւն է գրաւում: Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն աւելի է ահագնանում եւ ուժեղանում: Մարդկանց համար, ցաւօք, աւելի հեշտ է քննարկել եւ յիշել վատը, քան` լաւը. բամբասել, գրքեր գրել, ժապաւէններ նկարել: Այն աւելի բազմազան է եւ աւելի շատ ուշադրութիւն է գրաւում, նոյնիսկ` լուրերում: Մենք աւելի շատ վատ լուրեր ենք կարդում:

«Բայց յիշէք. եթէ բարութիւնը, լոյսը, սէրը աւելի քիչ լինէին, քան` չարը, աշխարհը վաղուց չէր լինի: Պարզապէս այն, ինչպէս օդը, աննկատ է, եւ մենք յաճախ այն պարզապէս ընկալում ենք որպէս ինքնըստինքեան ենթադրուող մի բան: Ուրիշներին տալով այն ամէնը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկէ հորթի, քո կրքերի եւ ցանկութիւնների ստրուկը, սա է, իմ կարծիքով, կեանքի իմաստը: Մենք այդպէս աւելացնում ենք բարութիւնը եւ լոյսը աշխարհում` բոլորի համար:

«Մենք գալիս ենք աշխարհ մերկ եւ հեռանում ենք մերկ` ոչինչ չտանելով մեզ հետ: Նոյնիսկ փարաւոններին չի յաջողուել խուսափել դրանից: Ներէ՛ք, ինչպէս մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջէք, իսկ ձեզ համար ներում խնդրէք: Վարուէք ուրիշների հետ այնպէս, ինչպէս դուք կը ցանկանայիք, որ վարուէին ձեզ հետ. սա ոսկէ կանոն է: Արարէք բարիք եւ երջանիկ եղէք: Խաղաղութիւն մեզ բոլորիս: Սիրում եմ ձեզ բոլորիդ»:

Վարդանեան նաեւ յայտնեց, որ պիտի խօսի բացառապէս դատարանի եզրափակիչ նիստին, բայց` միայն այն պարագային, երբ հոն ըլլան միջազգային հանրութեան ներկայացուցիչներ:

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

Սերգեյ Փարաջանովն Ու Իր Շարժապատկերը

RelatedPosts

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան.  Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան
Անդրադարձ

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան. Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան

Մայիս 24, 2025
«Ապագայ Լրագրողներ»-ու Ծրագիրի Չորրորդ Փուլի Մասնակիցները Ծանօթացան Լուր Գրելու Սկզբունքներուն
Անդրադարձ

«Ապագայ Լրագրող»-ներու Չորրորդ Փուլի Մասնակիցները Կը Գրեն

Մայիս 24, 2025
Վահէ Պէրպէրեան Երեւոյթը
Անդրադարձ

Վահէ Պէրպէրեան Երեւոյթը

Մայիս 24, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?